Սևանում անցկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 4-04-2024, 12:58, դիտել են` 19

0 Ապրիլի 1-ից 12-ը Գեղարքունիքի մարզի համայնքներում անցկացվում են «ՀՀ Վարչապետի գավաթ» խորագիրը կրող սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլերը: Սևանում այն անցկացվեց ապրիլի 3-ին, Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:

Խումբ` Спорт

 

Սևանում անցկացվեց օլիմպիական թաեքվոնդո մարզաձևի «Գեղարքունիքի գավաթ» 11-րդ բաց մրցաշարը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 21-08-2023, 19:26, դիտել են` 30

0 Օգոստոսի 20-ին Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ օլիմպիական թաեքվոնդո մարզաձևի «Գեղարքունիքի գավաթ» 11-րդ բաց մրցաշարը, որին մասնակցում էին 12 թիմեր Սևանից, Երևանից, Նոյեմբերիանից, Հրազդանից և Գյումրուց: Օլիմպիական թաեքվոնդոի բաց մրցաշարը կազմակերպվել էր «Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ-ն՝ նախագահ Արման Գրիգորյանի գլխավորությամբ, աջակցել էին Սևանի համայնքապետարանը, Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան և Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը: Մրցաշարը նպատակ ուներ զարգացնել օլիմպիական թաեքվոնդո մարզաձևը տարածաշրջանում: Թաեքվոնդո մարզաձևը Սևանում մեծ տարածում ունի: Սևանից թաեքվոնդոի Հայաստանի մեծահասակների չեմպիոն Դավիթ Թորոսյանը վերջերս Չինաստանում մասնակցել էր համաշխարհային ուսանողական խաղերին: Այս օրերին Դավիթը գտնվում է Էստոնիայում: Տալինում կմասնակցի թաեքվոնդոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, ինչպես նաև G1 մրցաշարին:  Օլիմպիական թաեքվոնդոի 11-րդ  բաց մրցաշարի հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, իսկ թիմերի մարզիչները՝ շնորհակալագրերով:

Խումբ` Спорт

 

«Գագարին» նախագիծը միավորում է սպորտն ու մշակույթը: Անցկացվեց «GP CUP» ֆուտբոլային մրցաշար:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 20-06-2023, 17:08, դիտել են` 70

0 Հունիսի 20-ին Գագարինի բացօթյա ֆուտբոլային դաշտում անցկացվեց ֆուտբոլի սիրողական մրցաշար. «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի «Գագարին» նախագիծն արդեն երրորդ անգամ կազմակերպում է ամենամյա «GP CUP-2023» ֆուտբոլային սիրողական մրցաշար:

Խումբ` Спорт

 

Ծանրամարտի պատանիների Աշխարհի առաջնությանը մասնակցում է սևանցի Ալինա Սուքիասյանը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 27-03-2023, 13:01, դիտել են` 41

0
Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկել է ծանրամարտի պատանիների Աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր ուժերը կչափի Սևանցի մարզուհի, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն Ալինա Սուքիասյանը։ Ալինան կմրցի մարտի 29-ին, Երևանի ժամանակով 21:00-ին:

Խումբ` Спорт

 

Գագարինում անցկացվեց Հայաստանի Պաուերլիֆտինգի առաջնություն:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 14-03-2023, 11:11, դիտել են` 47

0
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ, Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիան, «Գագարինցիներ» բարեգործական հիմնադրամի հետ միասին մարտի 11-ին Գագարինում անցկացրեցին  Հայաստանի Պաուերլիֆտինգի առաջնությունը, որին մասնակցում են 28 թիմեր, շուրջ 220 մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից։ Առաջնությունը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված գագարինցի 7 քաջորդիների հիշատակին։ Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերորվ: 13 հաղթողները մարտի վերջին կմասնակցեն Լեհաստանի Չեդլեց քաղաքում կայանալիք պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությանը։

Խումբ` Спорт