0
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը մայիսի 30-ին ընդունեց Սևանի Ն.Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սաներ ծանրամարտիկ Հովհաննես Հովաննիսյանին և բռնցքամարտիկ Կարինե Դալլաքյանին, իրենց մարզիչներ Գառնիկ Աբրահամյանին, Հովհաննես Վարդանյանին և Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանին: Լիմայում կայացած Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային 17-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը երկամարտի արդյունքում դարձել է արծաթե մեդալակիր՝ դառնալով փոխչեմպիոն, իսկ 13-ամյա բռնցքամարտիկ Կարինե Դալլաքյանը մայիսի 11-ից 17-ը Երևանում կայացած ՀՀ 2024թ-ի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում, 46 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը՝ ճանաչվելով 2024թ-ի հաղթող: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուարդյանը շնորհավորեց մարզիկներին, իրենց մարզիչներին, Սևանի մարզադպրոցի տնօրենին մաղթելով հաղթական նոր մրցելույթներ և մեդալառատ արդյունքներ: 17-ամյա Հովհաննեսը մեծ պատասխանատվությամբ է մոտենում բոլոր առաջնություններին: Ֆիզիկական և կամային բարձր պատրաստվածություն ունեցող ծանրամարտիկն այս անգամ էլ արդարացրեց սպասելիքները՝ 242 կգ (108+134) արդյունքով հրում վարժությունում դարձավ հաղթող, իսկ պոկումում և երկամարտի գումարում զբաղեցրեց երկրորդ պատվավոր հորիզոնականը։ Նա ընդամենը 2 կգ է զիջել Աշխարհի ոսկե մեդալակրին: Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած Հովհաննես Հովհաննիսյանի հաղթարշավի հաջորդ հասցեն Հունաստանի Սալոնիկ քաղաքն է, որտեղ հունիս ամսին տեղի է ունենալու Եվրոպայի պատանիների առաջնությունը: ՀՀ կրտսեր պատանիների բռնցքամարտի առաջնությանը մասնակցում էին Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Միքայել Պողոսյանը և Կարինե Դալաքյանը` մարզիչներ Հովհաննես Վարդանյան, Անդրանիկ Քամալյան: Կարինեն իր քաշային կարգում կարողացել է պարտության մատնել մրցակցին և դառնալ չեմպիոն: Մայիսի 18-ին Երևանի «Դինամո» մարզադաշտում կայացաել է K-1 wak-1f քիկ-բռնցքամարտի միջազգային մրցաշար, որտեղ գերազանց են հանդես եկել և հաղթանակներ գրանցել Սևանի Ն.Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սաները` մարզիչ Էդգար Ղարիբյան: Ռազմիկ Շուշանյանը ժամկետից շուտ հաղթել է վրացի մարզիկին և նվաճել չեմպիոնական գոտին: ԱլբերտԳրիգորյանը երկու մենամարտ է անցկացրել՝ եզրափակչում հաղթելով վրացի մարզիկին նոկաուտով: ՀովսեփՂարիբյանը գրավել է առաջին տեղը և ստացել մրցաշարի գավաթը: Լևոն Խաչատրյանը երկու մենամարտ է անցկացրել՝ երկուսում էլ վստահ հաղթանակներ տարել: Սևանի Ն.Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սաների հաղթանակները դեռ առջևում են: