» Материалы за Август 2023 года

 
 
 

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ Սևանի համայնքային կենտրոնում նշեցին կազմակերպության գործունեության 20 ամյակը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 29-08-2023, 16:37, դիտել են` 26

0 «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն Հայաստանում գործունեություն է ծավալում 1993թ-ից,  իսկ 2003-ից՝ արդեն 20 տարի Սևան քաղաքում: Օգոստոսի 29-ին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ Սևանի համայնքային կենտրոնում նշեցին կազմակերպության գործունեության 20 ամյակը: Ներկա էին բազմաթիվ հրավիրվածներ:

Խումբ` ---

 

Համայնքապատկեր: Հարցազրույց Սևան քաղաքի բնակիչ Արտակ Տեր-Գրիգորյանի հետ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 28-08-2023, 21:27, դիտել են` 28

0 Հարցազրույցը «Սևանի ներդրումներ և զարգացում» ՀԿ-ի և Արտակ Տեր-Գրիգորյանի առաջարկած բիզնես նախագծի մասին է: Ներդրումային նախագծի մասին հղումը  https://fb.watch/mI7fE8Yipu/    


Խումբ` ---

 

Երիտասարդները հմտանում են առաջին օգնության և անձնական անվտանգության ասպարեզում:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 24-08-2023, 16:46, դիտել են` 29

0 «ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ, ԱՌԿԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄ, ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն Լճաշենում անց է կացնում  Գեղարքունիքի մարզի  երիտասարդների  առաջին օգնության և անձնական անվտանգության հմտությունները՝ տեսական և գործնական ուսուցուման դասընթացներ, որոնք իրականացնում է Հայաստանում առաջին բուժօգնության ոլորտի բացառիկ փորձագետ Սպարտակ Հովհաննիսյանը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջոցներով:

Խումբ` ---

 

Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են Ծովագյուղի փողոցները:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 21-08-2023, 19:37, դիտել են` 41

0 Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են Ծովագյուղի 2-րդ, 5-րդ, 9-րդ, 10-րդ փողոցները, 15 փողոցի 1-ին նրբանցքը, 9-րդ փոցոցից դեպի 1-ին փոցող տանող 2-րդ նրբանցքը, 13 փողոցի շարունակությունը՝ դեպի 24 փողոց: Սևան համայնքի բնակավայրերի ներկայանալի տեսքն ապահովելու համար առաջնահերթ է բարեկարգ, ասֆալտապատ  ճանապարհների և փողոցների առկայությունը: Վերջին տարիներին միմյանց են հաջորդում այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք ներառում են ճանապարհների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ: Հերթականն էլ «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլի իրականացումն է` «Սևան համայնքի Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» ենթածրագրով:

Խումբ` ---

 

Սևանում անցկացվեց օլիմպիական թաեքվոնդո մարզաձևի «Գեղարքունիքի գավաթ» 11-րդ բաց մրցաշարը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 21-08-2023, 19:26, դիտել են` 30

0 Օգոստոսի 20-ին Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ օլիմպիական թաեքվոնդո մարզաձևի «Գեղարքունիքի գավաթ» 11-րդ բաց մրցաշարը, որին մասնակցում էին 12 թիմեր Սևանից, Երևանից, Նոյեմբերիանից, Հրազդանից և Գյումրուց: Օլիմպիական թաեքվոնդոի բաց մրցաշարը կազմակերպվել էր «Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ-ն՝ նախագահ Արման Գրիգորյանի գլխավորությամբ, աջակցել էին Սևանի համայնքապետարանը, Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան և Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը: Մրցաշարը նպատակ ուներ զարգացնել օլիմպիական թաեքվոնդո մարզաձևը տարածաշրջանում: Թաեքվոնդո մարզաձևը Սևանում մեծ տարածում ունի: Սևանից թաեքվոնդոի Հայաստանի մեծահասակների չեմպիոն Դավիթ Թորոսյանը վերջերս Չինաստանում մասնակցել էր համաշխարհային ուսանողական խաղերին: Այս օրերին Դավիթը գտնվում է Էստոնիայում: Տալինում կմասնակցի թաեքվոնդոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, ինչպես նաև G1 մրցաշարին:  Օլիմպիական թաեքվոնդոի 11-րդ  բաց մրցաշարի հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, իսկ թիմերի մարզիչները՝ շնորհակալագրերով:

Խումբ` Спорт

 

Գրիգորյան եղբայրների կողմից վերանորոգվել է Դդմաշենի «Ծառով ձորի» աղբյուրը: Տեղադրվել է նոր Խաչքար:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 21-08-2023, 19:25, դիտել են` 30

0 Սևան համայնքի Դդմաշեն գյուղի «Ծառով ձոր» կոչվող սրբավայրի տարածքում «Հարոյ Մեսրոպի թոռների կողմից»՝ Գրիգորյանների ընտանիքի կողմից՝ Հրաչիկ Գրիգորյանի որդիներ՝ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Աշոտի, Մեխակի, մյուս հարազատների՝ Արայիկի, Ջանիկի, Գագիկի, Վաչիկի, Վանիկի, Մուշեղի և համագյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ հիմնովին վերնորոգվել է աղբյուրը և տեղադրվել բազալտե գեղեցիկ Խաչքար: Օգոստոսի 13-ին տեղի ունեցավ նոր Խաչքարի և ս. Հովհաննես «Ծառով ձոր» սրբավայրի հիմնանորոգված աղբյուրի բացման արարողությունը, որին ներկա էին հրավիրվածներ և Դդմաշենի հասարակութան ներկայացուցիչներ:

Խումբ` ---

 

Երիտասարդության միջազգային օրը Սևանում անցկացվեց հեծանվային մրցաշար և մի շարք միջոցառումներ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 13-08-2023, 12:17, դիտել են` 31

0 Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Սևանում օրվան նվիրված կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Սևան խոշորացված համայնքում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով արդեն երրորդ տարին է ինչ անցկացվում է հեծանվային մրցաշար: 

Խումբ` ---

 

Սևանում մեկնարկել են Երիտասարդությա միջազգային օրվան նվիրված միջոցառումները:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 10-08-2023, 18:01, դիտել են` 33

0 Երիտասարդության միջազգային օրն այս տարի էլ համախմբել է Սևան համայնքի տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր անձանց: Օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումներն ու նախաձեռնությունները մեկնարկեցին օգոստոսի 10-ին՝ Սևանի Վահե Ստեփանյանի անվան գրադարանից: Կենտրոնական գրադարանում կազմակերպվել էր հանդիպում սևանցի երիտասարդ ստեղծագործողների հետ: Արաքս Մնացականյան, Նարեկ Քոչարյան և Լիլիթ Հայրապետյան: Պատանի ստեղծագործողները ներկայացրին իրենց առաջին ստեղծագործությունները:

Խումբ` ---