0
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն ձեռք է մեկնում ամնակարիքավորներին՝ միայնակ, անապահով տարեցներին, փախստականներին, կյանքի դժվարին պայմաններում հայտնված անձանց, հաշմանդամներին, բոլոր նրանց, ովքեր կենսական աջակցության կարիք ունեն: Այսօր «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ Սևանի համայնքային կենտրոնն օգնում է շուրջ 80 շահառուների՝ ցերեկային կենտրոնում և տնային այցերի միջոցով: Այս տարիների ընթացքում կազմակերպությունը կարողացել է հիմնել սոցիալ-առողջապահական ծառայություններ մատուցելու համակարգ: Կազմակերպությունը ձգտում է իր ներդրումն ունենալ այնպիսի հասարակության կառուցման մեջ, որտեղ յուրաքանչյուր անհատ, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, իրեն ապահով ու պաշտպանված զգա և ի վիճակի լինի ապրել արժանապատիվ, անկախ կյանքով: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ 20 ամյակին նվիված միջոցառմանն իրենց կատարումներով ելույթ ունեցան կենտրոնի այցելուներ, մշակութային, երաժշտական, պարային խմբեր, երգիչներ, Բողբոջ մանկապարտեզի սաներ: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի իր գործունեությունն իրականացնում է համագործակցելով ՀՀ կառավարության, ՏԻՄ-երի, միջազգային կազմակերպությունների հետ: «Առաքելություն Հայաստանի» գործունեության իրականացման համար պահանջվող ծախսերի մի մասը ֆինանսավորվում է ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծախսակիսման պայմանագրերով: