» Материалы за Март 2023 года

 
 
 

Տեղի ունեցավ առաջին համասևանյան «Տուրիստական խաչմերուկ» համաժողովը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 27-03-2023, 13:04, դիտել են` 33

0
 

Մարտի 25-ին Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ առաջին  համասևանյան  «Տուրիստական խաչմերուկ»  համաժողովը:  Տուրիզմի ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին միմյանց հետ: Նախաձեռնության հեղինակը «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն էր:


Խումբ` ---

 

Ծանրամարտի պատանիների Աշխարհի առաջնությանը մասնակցում է սևանցի Ալինա Սուքիասյանը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 27-03-2023, 13:01, դիտել են` 40

0
Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկել է ծանրամարտի պատանիների Աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր ուժերը կչափի Սևանցի մարզուհի, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն Ալինա Սուքիասյանը։ Ալինան կմրցի մարտի 29-ին, Երևանի ժամանակով 21:00-ին:

Խումբ` Спорт

 

Ուսումնասիրություն խոշտանգումների և վատ վերաբերմունքի նկատմամբ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 21-03-2023, 13:50, դիտել են` 54

0
ՀՂՈՒՄ -https://survey5.opinion.team/02/r061222arm/cgi-bin/ciwweb.pl?studyname=r061222arm&id=VALUE&hid_pagenum=1&hid_link=1&hid_jаvascript=1
Այս ուսումնասիրությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի նկատմամբ հասարակական կարծիքի 
առաջին և, մինչ այժմ միակ, պրոֆիլային ուսումնասիրությունն է:
Հաշվի առնելով, որ ժամանակակից մարդը, ներառյալ մեր համաքաղաքացիները, ժամանակի մինչև 80%-ը 
անցկացնում են առցանց, հարցումը հիմնված է տվյալների հավաքագրման առցանց մեթոդների վրա:
Հարցման մեթոդաբանությունը մշակվել է «Հանրային դատավճիռ» հիմնադրամի մասնագետների կողմից 
«Մեթոդական լաբորատորիա»-ի սոցիոլոգների հետ միասին։
Հայաստանում հարցումն իրականացնելուն օժանդակում են նաև Հոգեբանների հայկական գիտական 
միավորում ՀԿ-ն և Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը։ 


Խումբ` ---

 

Սևանցիները դեմ են ճեմուղու կառուցմանը: Տեղի է ունեցել հերթական հանրային քննարկումը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 16-03-2023, 14:09, դիտել են` 44

0
 
Մարտի 16-ին Սևանի Բիզնես կենտրոնում անցկացվել է  «Լճաշեն-Սևանի թերակղզի» հատվածի գոտևորման նախագիծ և քաղաքաշինական կանոնադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հերթական հանրային քննարկումը:
Շրջակա միջավայրի նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել էր նախագիծ, որը նախատեսում է ճեմուղու կառուցում Լճաշենից դեպի Սևանա թերակղզի ընկած ափամերձ հատվածում:
Ազդակիր Սևան և Լճաշեն համայնքների բնակիչները դեմ են այդ նախագծին:

Խումբ` ---

 

Պարգևատրվել են 2020 թ-ի 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցների

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 14-03-2023, 18:10, դիտել են` 46

0








Հայրենիքի առաջ իր պարտքը կատարած զինծառայող Էրիկ Իշխանի Պետրոսյանը /Գագարին բնակավայրարժանացել է «Արիության համար» մեդալիՀենրիկ Ավետիքի ԵգորյանըԱրա Ռաֆիկի Սմբատյանը /Սևան բնակավայր/, Հայկ Վարդանի ՄելիքյանըՏիգրան Արմոյի ԲաղդասարյանըՍմբատ Վահագնի Մելիքյանը /Դդմաշեն բնակավայրարժանացել են «Մարտական ծառայություն» մեդալի:


Խումբ` ---

 

Գագարինում անցկացվեց Հայաստանի Պաուերլիֆտինգի առաջնություն:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 14-03-2023, 11:11, դիտել են` 47

0
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ, Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիան, «Գագարինցիներ» բարեգործական հիմնադրամի հետ միասին մարտի 11-ին Գագարինում անցկացրեցին  Հայաստանի Պաուերլիֆտինգի առաջնությունը, որին մասնակցում են 28 թիմեր, շուրջ 220 մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից։ Առաջնությունը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված գագարինցի 7 քաջորդիների հիշատակին։ Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերորվ: 13 հաղթողները մարտի վերջին կմասնակցեն Լեհաստանի Չեդլեց քաղաքում կայանալիք պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությանը։

Խումբ` Спорт

 

Տեղի է ունեցել Սևան համայնքի ավագանու հերթական նիստը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 10-03-2023, 14:02, դիտել են` 41

0

Սևանում նախատեսվում է կառուցել նոր երաժշտական դպրոց

Մարտի 10-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: 


Խումբ` ---

 

Սևան քաղաքում նախատեսվում է ներդնել կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 7-03-2023, 11:54, դիտել են` 210


Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի նախաձեռնությամբ Սևանի բիզնես կենտրոնում փետրվարի 22-ին անցկացվեց «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի հանրային հանդիպում-քննարկումը։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում նախատեսվող կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումները:

Խումբ` ---