0
Մարտի 14-րդ օրը սովորական օրացուցային օր լինելուց վերածվեց հիշարժան արարողակարգի, որը միավորեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցների: Հաղթելով մահին ու փորձություններին` նրանք շարունակում են ապրել ու արարել` իրենց հոգում ու կյանքի էջերում կրելով պատերազմի արհավիրքը, վառ պահելով իրենց հերոս ընկերների հիշատակը:Սևան համայնքի` 44-օրյա պատերազմի 6 զինծառայող արժանացել է մեդալի ՀՀ և ԱՀ նախագահների կողմից` հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար:Մեդալների հանձնման արարողությունը տեղի ունեցավ Սևանի համայնքապետարանում` մասնակցությամբ Սևան համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Արթուր Մարգարյանի, ՀՀ Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարիատի Սևանի բաժանմունքի պետի տեղակալ Վարդան Չիչոյանի, Սևանի համայնքապետարանի և զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչների:Հայրենիքի առաջ իր պարտքը կատարած զինծառայող Էրիկ Իշխանի Պետրոսյանը /Գագարին բնակավայր/ արժանացել է «Արիության համար» մեդալի, Հենրիկ Ավետիքի Եգորյանը, Արա Ռաֆիկի Սմբատյանը / Սևան բնակավայր/, Հայկ Վարդանի Մելիքյանը, Տիգրան Արմոյի Բաղդասարյանը, Սմբատ Վահագնի Մելիքյանը /Դդմաշեն բնակավայր/ արժանացել են «Մարտական ծառայություն» մեդալի:Հայրենիքի նվիրյալների պարգևները հանձնեց Սևան համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Արթուր Մարգարյանը, որն ուղեկցվեց շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով:Հանդիպման ավարտին էլ տղաները երդվեցին` շարունակելու իրենց հերոս ընկերների կիսատ թողածը, կառուցելու հզոր հայրենիք և իրենց աշխատանքով ծառայելու մեր երկրին: