» Материалы за Апрель 2023 года

 
 
 

Քաղաքացու օրը Սևանում: Հանդիպում Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանի հետ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 29-04-2023, 17:48, դիտել են` 39

0
Ապրիլի 29-ին, Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպվող միջոցառման շրջանակներում Սևան համայնքում հանրային քննարկման հարթակ տեղադրվեց Սևանի բիզնես կենտրոնում, որտեղ տեղի ունեցավ հանդիպում-զրույց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանի հետ։
Բանախոսի հետ ունեցած հանրային քննարկմանը մասնակցեցին Սևան բազմաբնակավայր համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարանների սովորողներ, ովքեր ծավալեցին հետաքրքիր քննարկումներ, լսեցին հրավիրված բանախոսին, մասնագիտության ընտրության, պետության զարգացման հեռանկարների մասին, նաև քաղաքացու ակտիվ դիրքորոշման հարցում սեփական մասնակցության ցուցաբերման հետ կապված հարցերի շուրջ։ 
Քննարկումից հետո Սևանի մշակութային կենտրոնում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու մշակույթի կենտրոնի գարնանային թեմայով և Գեղագիտության ազգային կենտրոնի Սևանի ստորաբաժանման գեղանկարչության խմբի «ՀՀ 12 քաղաքացիները» խորագրով նկարչական ցուցահանդես և համերգային ծրագիր՝ Սևան համայնքի մշակութային կենտրոնի պարային խմբերի սաների ներկայացմամբ։

Խումբ` ---

 

Սևան համայնքում շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերվեց:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 29-04-2023, 14:33, դիտել են` 34

0 Սևանի տարածաշրջանում համայնքային, պետական կազմակերպությունների աշխատակիցները, կրթքամշակութային հիմնարկ-ձեռնարկությունների սաներն ու աշխատակիցները, բնակիչները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել համապետական շաբաթօրյակին:

Խումբ` ---

 

Սևանում իրականացվեց համայնքային երթ դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքար:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 24-04-2023, 13:16, դիտել են` 37

0
Այս տարի ապրիլի 24-ին համայն հայությունը և առաջադեմ մարդկությունը նշում են Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցը:
Սևանում ոգեկոչեցին Մեծ եղեռնի սրբադասված զոհերի հիշատակը։
Սևանի հոգևոր դասի կողմից կատարվեց Մեծ եղեռնի Սուրբ Նահատակների բարեխոսական կարգ:
Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանի ուղեկցությամբ պսակադրման արարողակարգին մասնակցում էր Գրենոբլի պատվիրակությունը։
 

Խումբ` ---

 

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ընդունել է Գրենոբլից ժամանած պատվիրակությանը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 22-04-2023, 14:52, դիտել են` 40

0
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ապրիլի 21-ին ընդունել է Հայաստան ժամանած, Սևանի քույր քաղաք Գրենոբլի միգրացիայի, միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ Էմանուել Կարրոզի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Գրենոբլի քաղաքապետարանի ապակենտրոնացված համագործակցության հարցերով տնօրեն Ֆրանսուազ Նատյուրելը, Գրենոբլի և Դոֆինեի Հայկական մշակույթի տան նախագահ Դանիել Մարանջյանը, «Օվերն-Ռոն-Ալպ» հայկական ֆեդերացիայի նախագահ, հայկական համայնքի ներկայացուցիչ Գրեգուար Ատամյանը, Գրենոբլի և Դոֆինեի Հայկական մշակույթի տան փոխնախագահ Ժենյա Հակոբյանը և հաղորդակցության և մշակութային հարցերի պատասխանատու Վարսիկ Սարգսյանը։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ 
Նույն օրը փոխքաղաքապետ Էմանուել Կարրոզի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց: Պատվիրակությանն ուղեկցում էր Սևան համայնքի  ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը: Սևանի մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը հյուրերին ծանոթացրեց մարզդպրոցում գործող սպորտային խմբակներին, ներկայացրեց նաև մարզադպրոցի ձեռքբերումներն ու լավագույն սաներին, ովքեր մրցանակներ են շահել վերջին ամիսների ընթացքում: Այնուհետև Գենոբլից ժամանած հյուրերը դիտեցին Նվիրյալներ ռազմամարզական հասարակական կազմակերպության, մարզադպրոցի թաեքվոնդոի խմբակի սաների ելույթները և մեծ բավականություն ստացան: Հյուրերին սպասվում էր անակնկալ: Հայաստանի պաուերլիֆթինգի չեմպիոն, սևանցի Վարազդատ Հակոբյանը սահմանեց «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ՝ բարձրացնելով սկզբում 320 կգ, այնուհետև 350 կգ ծանրաձող և իր հաղթանակած մրցելույթը նվիրեց Գրենոբլից ժամանած պատվիրակությանը: 

Խումբ` ---

 

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ապրիլի 21-ին ընդունել է Գրենոբլի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 21-04-2023, 21:12, դիտել են` 36

0 Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ապրիլի 21-ին ընդունել է Հայաստան ժամանած, Սևանի քույր քաղաք Գրենոբլի միգրացիայի, միջազգային համագործակցության հարցերով 
փոխքաղաքապետ Էմանուել Կարրոզի գլխավորած պատվիրակությանը:

Խումբ` ---

 

Սևան համայնքի ավագանու հերթական նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 20-04-2023, 19:56, դիտել են` 38

0 Սևան համայնքի ավագանու` 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ:
Սևան համայնքի ավագանու անդամները և նիստին ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված սևանցի զինծառայող 
կրտսեր սերժանտ Նարեկ Գագիկի Սարգսյանի հիշատակին:
 

Խումբ` ---

 

Սևանի Վ. Ստեփանյանի անվան գրադարանում մեկնարկել է «Գրադարանային շաբաթ»-ը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 20-04-2023, 19:28, դիտել են` 35

0 Սևանի Վ. Ստեփանյանի անվան գրադարանում մեկնարկել է Գրադարանային շաբաթը;
Ապրիլի 17-ից 21-ը Սևանի և բնակավայրերում գործող գրադարանները հագեցած կլինեն բազմաբովանդակ միջոցառումներով:
Արդեն ավանդույթ դարձած Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից նախաձեռնած Ազգային Գրադարանային շաբաթվա շրջանակներում Սևանի Վ. Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում ապրիլի 18-ին տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ` «Մեր սրտերը միշտ ամուր են» խորագրով, որն ուղեկցվում էր նույնանուն խորագիրը կրող ցուցադրությամբ: 
 

Խումբ` Культура

 

Ապրիլի 11-ին Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցը հանդես եկավ դպրոցի սաների աշխատանքների գարնանային ցուցահանդեսով:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 12-04-2023, 13:03, դիտել են` 31

0 Ապրիլի 11-ին Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցը հանդես եկավ դպրոցի սաների աշխատանքների գարնանային 
ցուցահանդեսով: 
 

Խումբ` Культура

 

Ապրիլի 11-ին Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցը հանդես եկավ դպրոցի սաների աշխատանքների գարնանային ցուցահանդեսով:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 11-04-2023, 15:51, դիտել են` 42

0 Ապրիլի 11 ին Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցը հանդես եկավ դպրոցի սաների աշխատանքների գարնանային 
ցուցահանդեսով: Միջոցառմանը ներկա էին Սեւանի համայնքապետարանի, արվեստի դպրոցի աշխատակիցներ, ծնողներ:
 Ներկայացված էին արվեստի դպրոցի տարբեր խմբակների սաների ձեռքի աշխատանքները: 

Խումբ` Культура

 

Մեկնարկել է «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 10-04-2023, 12:47, դիտել են` 41

0

Մեկնարկել է «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների 

կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագարին համայնք» ծրագիրըԴեռևս ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ Գագարին նախագծի գործընկերների՝ «Համայնքների կայուն  զարգացման նորարար լուծումներ» ՀԿ-ի և Հայաստանում Նիդերլանդների թագավորության միջև կնքվել է 

«Ընդլայնվելով դեպի Գագարինի հովիտ» նոր ծրագրի համագործակցության համաձայնագիր։
Ծրագրի շրջանակներում Գագարին նախագծի 5 բնակավայրերի՝ Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, 

Գեղամավան, Վարսեր, համայնքային բոլոր կառույցներում, ինչպես նաև Ծաղկունք գյուղի տնային բոլոր 

տնտեսություններում տեղադրվելու են աղբի տեսակավորման արկղեր։

Խումբ` ---