ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` Вчера, 16:27, դիտել են` 0

0 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Խումբ` ---

 

Սևան քաղաքում մեկնարկել են սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրերը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` Вчера, 16:14, դիտել են` 0

0 Սևան համայնքում մեկնարկել է 2024 թվականի համար նախատեսված հերթական սուբվենցիոն ծրագիրը, որը ներառում է Սևան քաղաքի փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները: 

Խումբ` ---

 

Մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերը: Տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 14-05-2024, 14:26, դիտել են` 3

0 Մայիսի 14-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստը: Սևան բազմաբնակավայր համայնքում ավարտին են հասցվել ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները: Մեկնարկում են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգանցմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը ՝ ինչպես Սևան քաղաքում, այնպես էլ համայնքի բնակավայրերում:

Խումբ` ---

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 9-05-2024, 18:12, դիտել են` 2

0 79 տարի է մեզ բաժանում մայիսիննյան նվիրական օրվանից, որը չի կարող չափվել տարիներով ու տասնամյակներով, քանի որ միշտ արդիական է ու միավորում է հաղթանակի բերկրանքը, ազատ ապրելու իրավունքը, խաղաղությունն ու հիշողությունը: Մենք տոնում ենք Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, որը մեծ ու փոքրին է, նրանց, որոնք ժառանգն են հաղթանակը կերտած մարդկանց, ու  այդ ճանապարհին կրկին վերահաստատում ենք, որ հանձնառու ենք ունենալու խաղաղ ու անվտանգ հայրենիք, հզոր  պետություն:

Խումբ` ---

 

Սևանում հարգանքի տուրք մատուցեցին մեր հերոսներին: Մայիսիննյան համայնքային միջոցառումներ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 9-05-2024, 18:10, դիտել են` 2

0
Սևանի քաղաքային պանթեոնում կատարվեց պսակադրման և ծաղկադրման արարողություն` հարգանքի տուրք մատուցելով բոլոր ժամանակների մեր հերոսներին: 
Սևանում անցկացվեցին մայիսիննյան համայնքային միջոցառումներ:

Խումբ` ---

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 8-05-2024, 14:56, դիտել են` 2

0 Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության տոնացույցն ազդարարում է Երկրապահի օրվա մասին, որը, երկիր պահող ու պաշտպանող մարդկանց տոնն է: Մեր երկրի ու ժողովրդի համար բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում հայ ժողովրդի զավակները ստանձնեցին Հայաստանի սահմանները, Արցախ աշխարհը  պաշտպանելու սուրբ գործը` դառնալով ազատամարտիկ ու մահապարտ, երկրապահ ու հրամանատար: Հարգարժան երկրապահներ, դուք լավ գիտեք խաղաղության գինը․ դուք այն նվաճել էք զենքով ու հավատով, անձնուրաց պայքարով ու կյանքի գնով: 

Խումբ` ---

 

Երկրապահի օրվա առթիվ Սևանի պանթեոնում տեղի ունեցան ծաղկադրման և պսակադրման արարողակարգեր:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 8-05-2024, 14:53, դիտել են` 3

0 Երկրապահի օրվա առթիվ Սևանի պանթեոնում տեղի ունեցան ծաղկադրման և պսակադրման արարողակարգեր:

Խումբ` ---

 

Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 3-05-2024, 15:09, դիտել են` 4

0 Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայում տեղի ունեցավ «Գեղարքունիքի մարզի բնակիչների եկամուտների ավելացման մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծում» ծրագրի արդյունքների ամփոփման և ուսումնացուցադրական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ Ծրագիրն իրականացվել է «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհով և Սևանի համայքապետարանի համաֆինանսավորմամբ՝ Սևանա լճի ափամերձ բնակավայրերի բնակիչներին կայուն գործելակարգեր ուսուցանելու նպատակով՝ ի նպաստ իրենց եկամուտների ավելացման և Սևանա լճի ու շրջակա միջավայրի պահպանության։

Խումբ` ---

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 1-05-2024, 12:25, դիտել են` 3

0 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Խումբ` ---

 

Հատված Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումից:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 28-04-2024, 17:38, դիտել են` 7

0 Ապրիլի 27-ին Սևան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Քաղաքացու օրվան նվիրված  միջոցառում: Միջոցառման մեկնարկը տրվեց դհոլահարների ելույթով, որին հաջորդեցին Սևանի մշակութութային կենտրոնի պարային խմբերի կատարումները: Մշակույթի կենտրոնում ցուցադրված էին նաև նկարչական խմբերի սաների աշխատանքները:

Խումբ` Культура