» Материалы за Январь 2024 года

 
 
 

Սևանցի Նարեկ Սարգսյանը զոհվեց 2023թ-ի ապրիլին, Տեղ բնակավայրում, հայրենի հողը պաշտպանելիս:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 28-01-2024, 12:03, դիտել են` 17

0 Հայոց բանակի կազմավորման օրվան ընդառաջ հունվարի 26-ին Սևանում տեղի ունեցավ «Վասն հայրենյաց, ի սարսափ թշնամուն» Հուշ-ցերեկույթ` նվիրված 2023թ-ի ապրիլի 11-ին թշնամու սադրանքի հետևանքով Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում զոհված սևանցի, հատուկ ջոկատային Նարեկ Գագիկի Սարգսյանի հիշատակին: 

Խումբ` ---

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 32-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 28-01-2024, 12:01, դիտել են` 17

0 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ 
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 32-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Խումբ` ---

 

Սևանում և Ճամբարակում ապաստանած ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին բաժանվեց հերթական օգնությունը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 28-01-2024, 11:58, դիտել են` 26

0 «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն, Միացյալ Նահանգներում գործող «Սփիրիթ օֆ Ամերիկա» "Spirit of America" կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքներում ապաստանած Արցախից բռնի տեղահանված 200-ից ավել բազմանդամ ընտանիքներին տրամադրել է կենցաղային պարագաներ, առաջին անհրաժեշտության սնունդ, երեխաների համար գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակներ, ինչպես նաև վառելափայտ:

Խումբ` ---

 

Պարտադիր ժամկետային զինծառայության է մեկնել Սևան համայնքի զորակոչիկների առաջին խումբը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 11-01-2024, 17:38, դիտել են` 19

0 2024 թվականի հունվարի 8-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը: Գեղարքունիքի մարզից նորակոչիկների հերթական խումբը ճանապարհվեց Հայոց բանակ:  Հունվարի 10-ին ձմեռային զորակոչի հերթական փուլն անցկացվեց Սևան համայնքում:

Խումբ` ---