» Материалы за Июнь 2023 года

 
 
 

Տեղի ունեցվ Չպատմված պատմություններ խորագրոով մարզային նկարչական աշխատանքների ցուցահանդես:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 29-06-2023, 14:29, դիտել են` 44

0 Չպատմված պատմություններ խորագրոով մարզային նկարչական աշխատանքների ցուցահանդես անցկացվեց հունիսի 29-ին Սևանի Ս. Զաքարյանի անվան  համայնքային մշակույթի կենտրոնի նախասրահում: ««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «չՊԱՏՄՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ»-ի հետքերով ծրագիր է իրականացրել Գեղարքունիքի մարզում՝ համագործակցելով մարզի արվեստի դպրոցների հետ, Գեղարքունիքի մարզից հավաքագրվել են հեքիաթներ, ավանդազրույցներ: 

Խումբ` ---

 

Ամառային զորակոչի հերթական փուլն անցկացվեց Սևան համայնքում:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 28-06-2023, 16:09, դիտել են` 32

0 Հունիսի 28-ին Սևան համայնքում մեկնարկեց 2023թ. ամառային առաջին զորակոչը: Աշխույժ ու մարդաշատ էր զինկոմիսարիատի վարչական շենքի հարակից տարածքը:

Խումբ` ---

 

Տեղի ունեցավ «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության երկրորդ համագումարը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 27-06-2023, 14:03, դիտել են` 37

0 Հունիսի 24-ին Սևանի N1 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության երկրորդ համագումարը:

Խումբ` ---

 

Սևան քաղաքում իրականացվում են ճանապարհների գծանշման աշխատանքներ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 26-06-2023, 18:26, դիտել են` 43

0 Սևան քաղաքում իրականացվում են ճանապարհների՝ այդ թվում նաև հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ, որոնք ընդգրկում են կենտրոնական և երկրորդային բոլոր փողոցները: 
Աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ գծանշում, ճանապարհների անընդհատ գծանշում 10 սմ լայնությամբ և հոծ 
գծանշում 15սմ լայնությամբ:
Ճանապարհային գծանշումն անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է, ինչպես նաև ապահովում է քաղաքի 
ներկայանալի տեսքը: 
Աշխատանքները ֆինանսավորվում են համայնքային բյուջեի միջոցներով։

Խումբ` ---

 

Սևանի Հովհաննսես Այվազովսկու անվան Արվեստի դպրոցն ամփոփեց ուսումնական տարին:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 26-06-2023, 15:03, դիտել են` 34

0 Հունիսի 26-ին Արվեստի դպրոցը հանդես եկավ ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառմամբ: Կազմակերպվել էր դպրոցի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Մոդելավորման, թատրոնի և մյուս բաժինների սաներն էլ հանդես եկան իրենց ելույթներով:

Խումբ` ---

 

Սևանում նախորդ շաբաթ շարունակվեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 26-06-2023, 11:59, դիտել են` 28

0 Սևան համայնքում նախորդ շաբաթ շարունակվեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները: Հունիսի 25-ին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում անցկացվեց սենյակային, դեկորատիվ բույսերի ցուցահանդես-փառատոն: 

Խումբ` ---

 

Սևանում շարունակվում են Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 22-06-2023, 17:10, դիտել են` 28

0 Հունիսի 22-ին Սևանի Հովհ. Այվազովսկու անվան ավեստի դպրոցում տեղի ունեցավ նկարչական աշխատանքների ցուցահանդես` «Մաքուր էներգիան մեր շուրջը» և «Կանաչ աշխարհ» խորագրերով:

Խումբ` ---

 

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները Սևան համայնքում շարունակվում են:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 21-06-2023, 13:57, դիտել են` 37

0 Սևանը միանում է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան: ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները Սևան համայնքում շարունակվում են:

Խումբ` ---

 

«Գագարին» նախագիծը միավորում է սպորտն ու մշակույթը: Անցկացվեց «GP CUP» ֆուտբոլային մրցաշար:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 20-06-2023, 17:08, դիտել են` 70

0 Հունիսի 20-ին Գագարինի բացօթյա ֆուտբոլային դաշտում անցկացվեց ֆուտբոլի սիրողական մրցաշար. «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի «Գագարին» նախագիծն արդեն երրորդ անգամ կազմակերպում է ամենամյա «GP CUP-2023» ֆուտբոլային սիրողական մրցաշար:

Խումբ` Спорт

 

Սևանը միանում է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան: Թեմատիկ ֆլեշմոբ. «Համաս» պարային համույթ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 19-06-2023, 13:18, դիտել են` 34

0 Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվում է հունիսի 20-ից մինչև 22-ը՝ «Մաքուր էներգիային անցման արագացում՝ ծախսերի նվազեցման և հմտությունների զարգացման նպատակով» խորագրի ներքո: Սևան համայնքն արդեն 3-րդ տարին է, ինչ միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով: ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Սևան համայնքում անցկացվելու են մի շարք միջոցառումներ: Հունիսի 19-ին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում տեղի ունեցավ թեմատիկ ֆլեշմոբ` մասնակցությամբ «Համաս» պարային համույթի սաների:

Խումբ` ---