0
Սևան քաղաքում իրականացվում են ճանապարհների՝ այդ թվում նաև հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ, որոնք ընդգրկում են կենտրոնական և երկրորդային բոլոր փողոցները:
Աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ գծանշում, ճանապարհների անընդհատ գծանշում 10 սմ լայնությամբ և հոծ
գծանշում 15սմ լայնությամբ:
Ճանապարհային գծանշումն անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է, ինչպես նաև ապահովում է քաղաքի
ներկայանալի տեսքը:
Աշխատանքները ֆինանսավորվում են համայնքային բյուջեի միջոցներով։