» Материалы за Ноябрь 2023 года

 
 
 

Ծաղկունքում շահագործման հանձնվեց հիմնանորոգված և կահավորված բուժկետը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 25-11-2023, 14:22, դիտել են` 24

0 Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում նոյեմբերի 20-ին շահագործման հանձնվեց հիմնանորոգված և կահավորված բուժկետի տարածքը, որի բացման արարողությանը մասնակցում էին «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի` Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության առողջապահության ոլորտի օպերատոր/վարչական հարցերով պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսեն,  Սևան-Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելլի Ստեփանյանը, Սևան համայնքի ղեկավարի օգնական Արման Հարությունյանը, Ծաղկունք բնակավայրի վարչական ղեկավար Սասուն Մինասյանը, Սևանի բժշկական կենտրոնի ներկայացուցիչներ, բուժկետի աշխատակիցներ, ծաղկունքցիներ:

Խումբ` ---

 

Մեծ թեյախմության օր՝ համեմված սոցիալական ձեռներեցությունով, երբ համընկնում են ՍՁ միջազգային օրն ու Ձեռներեցության համաշխարհային շաբաթը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 17-11-2023, 11:57, դիտել են` 26

0

Նոյեմբերի 16-ը աշխարհի շատ երկրներում տոնում են Սոցիալական ձեռնարկատիրության միջազգային օրը։ Այս տարի տոնը նշելու նախաձեռնությունն ընդգրկվել է Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (GEW) (նոյեմբերի 13-ից 19-ը) միջոցառումների ցանկում։ 

Խումբ` ---

 

Գոմաձորի դեպի գերեզմաններ տանող Խորհուրդներ և Սունդուկյան փողոցներն ասֆալտապատվում են:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 13-11-2023, 17:44, դիտել են` 27

0 Սևան համայնքում շարունակվում են «Սևան համայնքի բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները:

Խումբ` ---

 

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 10-11-2023, 16:52, դիտել են` 30

0 Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստ: Նիստը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը: Օրը համընկել էր ՀՀ-ում Տեղական ինքնակառավարման մարմինների   ներդրման օրվա հետ: Համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մարգարյանը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի անունից  շնորհավորեց ավագանու անդամներին, համայնքապետարանի և բնակավայրերի աշխատակազմին օրվա առթիվ՝ նշելով, որ Տեղական ինքնակառավարման մարմինները` ի դեմս համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, մասնակցությամբ համայնքապետարանի աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների, ինքնակառավարման գործընթացը դարձրել և դարձնելու են համայնքների զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի կայացման միջոց և հնարավորություն, որի առանցքում համայնքային կյանքի որակի բարելավումն է, համայնքի բնակիչների խնդիրների լուծումը:

Խումբ` ---

 

Լիոնի Ալլե Էգայան պարային համույթի մասնագետները պարային ատելյեներ են անցկացնում Սևանում:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 5-11-2023, 12:32, դիտել են` 29

0 Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում արդեն մի քանի օր է ինչ Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի Ալե-Էգայան պարային համույթի մասնագետները Սեւանում են և Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում «Սեւան» պարային համույթի հետ անցկացնում են վարպետաց դասեր։ Արդեն 5-րդ տարին է, ինչ Լիոնի Ալե Էգայան պարային համույթի մասնագետները պարային ատելյեներ են անցկացնում։

Խումբ` ---

 

500 արցախցի ընտանիք կստանա հումանիտար օժանդակություն` այդ թվում նաև Սևանում:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 3-11-2023, 13:58, դիտել են` 22

0 Ռուսաստանի Դաշնության ազգամիջյան, միջկրոնական, միջմշակութային և միջպետական հաղորդակցությունների ոլորտում հետազոտությունների և նախագծերի զարգացման ազգային ինստիտուտը (НИИРК)՝ հայաստանյան «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամին (МИР) հետ համատեղ, անհատույց նվիրաբերել է հումանիտար օգնություն՝ օժանդակելու արցախցիներին։ 

Խումբ` ---

 

Հոկտեմբերի 29-ից 30-ը «Հայկական Կինոդարը» Գեղարքունիքի մարզում էր:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 1-11-2023, 12:43, դիտել են` 28

0 Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնն իրականացնում է «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը, որի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում:

Խումբ` ---