» Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստ:

 
 
 

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 10-11-2023, 16:52, դիտել են` 64

0 Նիստը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը: Օրը համընկել էր ՀՀ-ում Տեղական ինքնակառավարման մարմինների  ներդրման օրվա հետ: Համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մարգարյանը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի անունից  շնորհավորեց ավագանու անդամներին, համայնքապետարանի և բնակավայրերի աշխատակազմին օրվա առթիվ՝ նշելով, որ Տեղական ինքնակառավարման մարմինները` ի դեմս համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, մասնակցությամբ համայնքապետարանի աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների, ինքնակառավարման գործընթացը դարձրել և դարձնելու են համայնքների զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի կայացման միջոց և հնարավորություն, որի առանցքում համայնքային կյանքի որակի բարելավումն է, համայնքի բնակիչների խնդիրների լուծումը: Սևան համայնքը ստացել է կոմունալ տեխնիկայի հերթական խմբաքանակը: Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 27-ամյակի նախօրեին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, Սոցիալական ներդրումների և զարգացման ծրագրի շրջանակում, ՀՀ յոթ համայնքներ կառավարության և Համաշխարհային բանկի ու համայնքների համաֆինանսավորմամբ ստացել են կոմունալ սարքավորումներ, որոնց թվում նաև Սևան համայնքն է։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի շրջանակներում, Սևան համայնքը 2022 թվականին դիմել էր Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)` Սևան համայնքի կարիքների համար ձեռք բերելու կոմունալ յոթ տրանսպորտային միջոց: Երկու ամիս առաջ Սևան համայնքը ստացել էր JCB մակնիշի բուլդոզեր, իսկ նախօրեին ևս 3 միավոր կոմունալ տեխնիկա, որը առաջիկա օրերին կտեղափոխվի Սևան` բարելավելու համայնքի կոմունալ սպասարկման աշխատանքները և մատուցվող ծառայությունների որակը: Այս ծրագրի նպատակն է` բարելավել համայնքային ենթակառուցվածքները և մատուցվող ծառայությունները, ինչպես նաև նպաստել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ներդրողներն են ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը և Սևանի համայնքապետարանը: Սևան համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգի առաջին հարցով  փոփոխություն կատարվեց 2022թ-ի դեկտեմբերի 14-ի N112-Ն որոշման մեջ: Սևան համայնքի սեփական եկամուտները կավելացվեն տնտեսումների հաշվին: Սևան համայնքի ավագանին սահմանեց 2024թ-ի տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը, որոնք հիմնականում կապ ունեն քաղաքաշինության ոլորտի հետ: Ավագանին սահմանեց նաև Սևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց 2024թ-ին գանձվող վճարների դրույքաչափերը: 2024-ի սկզբից աղբահանության համար կվճարեն նաև գյուղական բնակավայրերի բնակիչները՝ մեկ շնչի հաշվով ամսական 50 դրամ: Ուժը կորցրած համարվեց Սևան համայնքի ավագանու 2019թ-ի հուլիսի 30-ի N35-Ն որոշումը և սահմանվեց Սևան համայնքի սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման նոր չափորոշիչներ: Հաջորդ հարցով Սևան համայնքի ավագանին «Իրան-Հայաստան 400Կվտ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմում» ծրագրի շրջանակներում  համայնքային սեփականություն հանդիսացող, Չկալովկայում գտնվող հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով, հողամասի կադաստրային արժեքով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը օտարելու մասին որոշում կայացրեց: Սևան համայնքի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին: Ավագանին քննարկեց նաև քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումները:  Առաջիկայում նախատեսվում է բարեկարգել Սևանի քաղաքային զբոսայգու մի հատվածը Սևանի համայնքապետարանի և դոնոր կազմակերպության միջոցներով:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: