0
Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստ: Նիստը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը: Օրը համընկել էր ՀՀ-ում Տեղական ինքնակառավարման մարմինների ներդրման օրվա հետ: Համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մարգարյանը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի անունից շնորհավորեց ավագանու անդամներին, համայնքապետարանի և բնակավայրերի աշխատակազմին օրվա առթիվ՝ նշելով, որ Տեղական ինքնակառավարման մարմինները` ի դեմս համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, մասնակցությամբ համայնքապետարանի աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների, ինքնակառավարման գործընթացը դարձրել և դարձնելու են համայնքների զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի կայացման միջոց և հնարավորություն, որի առանցքում համայնքային կյանքի որակի բարելավումն է, համայնքի բնակիչների խնդիրների լուծումը: