» Материалы за Март 2024 года

 
 
 

Ցամաքաբերդի ս.Գևորգ եկեղեցու բակում կանգնեցվեց Վալտեր Մարությանի հիշատակի հուշախաչքար:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 25-03-2024, 16:36, դիտել են` 18

0 Մարտի 24-ին, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի հանդիսապետությամբ և աղոթակցությամբ Գավառի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Նշան քհն. Սարգսյանի, ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մեսրոպ քհն. Երիցյանի, Տ. Շահան քհն. Մովսիսյանի և հոգևոր դասի մյուս ներկայացուցիչների, տեղի ունեցավ Ցամաքաբերդի ս. Գևորգ եկեղեցու բարերար, Սևանի պատվավոր քաղաքացի լուսահոգի Վալտեր Լևոնի Մարությանի հիշատակին նվիրված հուշախաչքարի օրհնության և բացման արարողությունը:

Խումբ` ---

 

Սևանա լճի և շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները. Քննարկում ՇՄ փոխնախարարի հետ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 17-03-2024, 15:50, դիտել են` 19

0 Մարտի 15-ին Սևանի «Նկուղ» երիտասարդական հարթակում Երիտասարդական ակումբի հրավերով հյուրընկալվել էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ու «Սևան Ազգային պարկ»-ի տնօրեն Կարեն Մնացականյանը: Քննարկվեցին հարցեր, որոնք առնչվում էին Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանը, շրջակա միջավայրի աղտոտմանը, աղբահանությանը, Սևանա լճի առափնյա հանգստի գոտու տնտեսվարողների և հանրային լողափերը շահագործողների հետ հարաբերություններին, հատկապես սպասարկման ցածր որակին և տնտեսվարողների կողմից սահմանված չափազանց բարձր գներին, «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի կարևորությանը, արդյունքներին ու ռազմավարական խնդիրներին: Քննարկել են կառավարմանն առնչվող ռազմավարական ուղղությունները: Անդրադարձ է եղել ձկնորսությանը, զբոսաշրջության զարգացման համար առկա հիմնախնդիրներին և այլն:

Խումբ` ---

 

Մարտի 12-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 12-03-2024, 15:41, դիտել են` 20

0 Ավագանին հաստատեց օրակարգային մի շարք հարցեր: 

Խումբ` ---

 

Սևանի պարեկները Մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ են բաժանել կանանց:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 8-03-2024, 17:08, դիտել են` 25

0 Գարնանային գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի՝ առթիվ, Գեղարքունիքի մարզի Սևանի Պարեկային ծառայողները, շարունակելով բարի ավանդույթները, անակնկալ էին մատուցել կին վարորդներին:

Խումբ` ---

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 8-03-2024, 17:01, դիտել են` 22

0 Գարնանային սպասված ու գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ սիրով շնորհավորում եմ կանանց, մայրերին, աղջիկներին և քույրերին: Բնությունը զարթոնք է ապրում, որի մեկնարկն ազդարարվում է տոնական տրամադրությամբ, մեր կողքին ապրող կանանց մեծարելու, նրանց դերը մեր հասարակության մեջ ևս մեկ անգամ կարևորելու և շեշտադրելու լավագույն հնարավորությամբ: Թանկագին կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ Ձեր ստեղծագործ  միտքն ու հոգատար ձեռքն ամենուր են, դուք մեր կյանքին հաղորդում եք բովանդակություն և գույն՝ մեր իրականությունը դարձնելով ներդաշնակ և հավասարակշռված։ Այս դժվարին ժամանակներում էլ մեծ պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ  դիմակայում եք մեր երկրի, համայնքի առջև ծառացած  մարտահրավերներին ու միաժամանակ հաջողությամբ  հաղթահարում դրանք: Մարտահրավերներն ու դժվարություններն ամենուր են, իսկ կանայք կրկին իրենց բարձրության վրա են, հավատարիմ իրենց առաքելությանը՝ ընտանիքում ու աշխատավայրում, մասնագիտական և հասարակական գործունեության մեջ: Սիրելի կանայք Դուք ընտանիքի հոգատար ու սիրագորով մայրեր եք, պատվարժան տանտիկիններ, նվիրված կանայք` երաշխավորը ձեր ընտանիքի ամրության ու պահպանության, ձեր զավակների դաստիարակության,  լիարժեք  քաղաքացիներ դարձնելու գործում: Այս տոնական պահին ցանկանում եմ առանձնակի շնորհավորել Հայոց բանակում իրենց պարտքը կատարող զինվորների մայրերին: Թող ձեր աչքերը միշտ ժպտան  երջանկությունից ու փայլեն հպարտությամբ` ձեր զավակների հաջողությունների և բարի լուրերի սպասմամբ: Ցանկանում եմ իմ երախտիքի ու խոնարհումի խոսքերը հղել այն կանանց, որոնք արցախյան հերոսամարտերում տվել են թանկագինը՝ իրենց զավակներին ու ամուսիններին։ 2023թվականի սեպտեմբերի 19-ից հետո Սևան համայնքը մեծագույն պատասխանատվությամբ ընդունեց ԼՂ-ից բռնի տեղահանված մեր կանանց ու աղջիկներին, մայրերին ու քույրերին, որոնցից շատերի համար Սևանը դարձել է  բնակավայր, որտեղ նրանք տեսնում են իրենց երեխաների ապագան, իսկ տեղական իշխանությունն էլ ակնկալում է նրանց ակտիվ և գործուն ներգրավվածությունը համայնքային կյանքի տարբեր ոլորտներում: Սիրով շնորհավորում եմ Սևանի բնակիչներ դարձած կանանց, մաղթում նրանց հոգու կորով, առողջություն, հավատ և վստահություն ապագայի նկատմամբ: Սևանը հպարտանում է համայնքում ապրող ու արարող կանանց հաջողություններով ու ձեռքբերումներով, գնահատում նվիրյալ աշխատանքը ու գործունեությունը, որի շնորհիվ մեր համայնքը դառնում է առավել ներկայանալի ու տեսանելի:  Սևան համայնքի  հարգարժան մայրեր ու կանայք, աղջիկներ և քույրեր Հրաշալի տոնի՝ Մարտի 8-ի առթիվ ընդունեք իմ, Սևան համայնքի ղեկավարի աշխատակազմի,  բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու  ամենաջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները: Մաղթում եմ ձեզ լավատեսություն և բարեկեցություն, առողջություն և արևշատություն, թող ձեր կյանքը իմաստավորվի անձնական և աշխատանքային հաջողություններով, բարձր տրամադրությամբ և դրական զգացողություններով: Ցանկանում եմ ձեզ խաղաղություն, սեր և երջանկություն,  երբեք չկորցնեք ձեր հոգու և մտքի լույսը, եղեք առողջ ու կենսախինդ:

Խումբ` ---

 

Սևանի մարզադպրոցում անցկացվեց Էդվարդ Հակոբյանի հիշատակին նվիրված թաեքվոնդոյի հուշամրցաշար:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 4-03-2024, 13:04, դիտել են` 17

0 Սևանի ՆԴագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մարտի 3-ին անցկացվեց 44 օրյա պատերազմում զոհված Էդվարդ Ռուբիկի Հակոբյանի հիշատակին նվիրված թաեքվոնդոյի 
հուշամրցաշար:
 
 

Խումբ` ---