0
Օրը համընկել էր Ծաղկազարդի տոնի օրվա հետ, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը, որին էլ հաջորդում է Ավագ շաբաթը։ Մանուկների հետ Ծաղկազարդը եկեղեցում տոնելու օրվա խորհրդի գիտակցմամբ՝ հուշախաչքարի բացման պատիվը շնորհվեց Վալտեր Մարությանի կրտսեր որդուն՝ Վալտեր Մարությանին՝ ով կրում է իր հոր անունը: Հուշախաչքարը կանգնեցվել է Վալտեր Մարությանի կնոջ՝ Մերի Մարությանի կողմից: Հուշախաչքարի բացմանը ներկա են եղել Վալտեր Մարությանի հարազատներն ու ընկերները: 2006թ-ին բարերար Վալտեր Մարությանի կողմից վերակառուցվել է Սևանի Ցամաքաբերդ թաղամասի սուրբ Գևորգ եկեղեցին: Եկեղեցին հավատացյալ ժողովրդի առաջ իր դռները բացեց 2007թ-ի հունիսի 23-ին: Ցամաքաբերդի ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի անունը կրող եկեղեցին մեկ դարից ավելի պատմություն ունի: Սևանա լճից մոտ 1,5 կմ հեռավորության վրա գտնվող այս եկեղեցու վերակառուցումը սկսվել է 1905 թ-ից: Օծվել 1909թ-ին: Վերաօծվել՝ 2007թ-ին Վալտեր Մարությանի նախաձեռնությամբ: Եկեղեցին կապված է եղել Սևանի կղզու վանական միաբանության հետ։ Խորհրդային տարիներին եկեղեցին շահագործվել է որպես պահեստ, և իշխանության կողմից անտարբեր վերաբերմունքի արդյուքում սկսել է քանդվել: 2007թ-ից գործում է շնորհիվ բարերար Վալտեր Մարությանի: