» Մարտի 12-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:

 
 
 

Մարտի 12-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 12-03-2024, 15:41, դիտել են` 52

0 Առաջին հարցով ավագանին լրացում կատարաեց Աևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին 2023թ-ի մայիսի 17-ի N 47-ն որոշման մեջ: 2024-2026թթ-ին Սևան համայնքի ծախսերն և եկամուտները կավելանան:  Ավագանին հաստատեց Սևանի համայնքապետարանի, ՀՈԱԿ-ների և Սևանի բիզնես կենտրոնի 2023թ-ի գույքագրման արդյունքները: Ավագանին իր համաձայնությունն հայտնեց Լճաշենում և Գեղամավանաում ֆոտովոլտային էլեկտրակայաններ կառուցելու համար: Լճաշենում ֆոտովոլտային էլեկտրակայաններ կկառուցեն «ԱՐՏՄԱ»  և «ԻՇՏԻԿՈՒՆԻ ԱՐԵՎԱՅԻՆ» ՍՊ ընկերությունները, իսկ Գեղամավանում՝ «ԶԵՆԻԹ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերությունը: Այս ուղղությամբ նշված բնակավայրերում անցկացվել են առաջին հանրային լսումները: Հաջորդիվ Սևան համայնքի ավագանին հաստատեց համայնքի կողմից սեփականության իրավունքով ձեռք բերված և օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը: Դրանց մեջ հատկանշական է, որ Սևանի կոմունալ սպասրկման ոլորտը հագեցել է 5 անուն նոր տեխնիկայով՝ այդ թվում՝  մեկական  բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, բազմաֆունկցիոնալ մինի ամբարձիչ, ավտոգրեյդեր և 2 հատ անվավոր տրակտոր,  ՀՀ  Կառավարության՝ ի դեմս «Հայաստանի զարգացման հիմնադրամ»-ի միջոցով։  Այս գործում իր ներդրումն է ապահովել նաև համայնքը։ Փոփոխություն կատարվեց Սևան համայնքի ավագանու 2019թ-ի հունիսի 12-ի «ՋԻՆԻՇՅԱՆ» ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» N 28-Ա որոշման մեջ՝ «5 տարի ժամկետով» բառերը փոխարինելով «7 տարի ժամկետով» բառերով և «3 տարի ժամկետով» բառերը փոխարինել «7 տարի ժամկետով» բառերով: Սևան համայնքի ավագանին հաջորդ նիստի նախնական օր սահմանեց ապրիլի 16-ը:  Ավագանու անդամները հարցեր բարձրացրին միջհամայնքային ուղևորափոխադրումների, թափառող շների ստերժացման ծառայությունների հայտարարված մրցույթի արդյունքների մասին: Շուտով Սևան համայնքում կմեկնարկեն սուբվենցիոն ծրագրերը ասֆալտապատման և գիշերային լուսավորության անցկացման ուղղությամբ:  Համայնքի ավագանու անդամությունից հրաժարվելու դիմում էր ներկայացներլ «Սարգիս Մուրադյան» դաշինքից Արթուր Մելքոնյանը: Ավագանին ընդունեց դիմումը:  Նիստի վերջում քննարկվեցին նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված այլ դիմումներ ևս:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: