0
Հուշամրցաշարը կազմակերպել էին Սևանի համայնքապետարանը, «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը՝ նախագահ Արման Գրիգորյանի գլխավորությամբ և Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը: «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության նախագահ Արման Գրիգորյանը կազմակերպության մեդալով պարգևատրեց Էդվարդ Հակոբյանի հորը՝ Ռուբիկ Հակոբյանին: Մասնակցեցին շուրջ 150 մարզիկներ Սևանից, Հրազդանից, Նոյեմբերյանից, Գյումրուց և հանրապետության այլ համայնքներից: Հուշամրցաշարին լավագույնս հանդես եկած մարզիկներն ու մարզիչները պարգևատրվեցին շնորհակալագրերով և գավաթներով: Հայրենիքի համար մղված մարտերում իր կյանքը զոհաբերած Էդվարդ Ռուբիկի Հակոբյանը ծնվել է 1993թ-ի օգոստոսի 1-ին: Հաճախել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոց, որտեղ այժմ կա նրա անունով անվանակոչված դասարան: Ոստիկանության զորքերի ծառայող Էդվարդ Հակոբյանը առաջիններից էր, ով մեկնեց առաջնագիծ: Էդվարդը մասնակցել է Քարվաճառի և Շուշիի պաշտպանական մարտերին: Էդվարդ Հակոբյանը զոհվել է 2020թ-ի նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում: