» 500 արցախցի ընտանիք կստանա հումանիտար օժանդակություն` այդ թվում նաև Սևանում:

 
 
 

500 արցախցի ընտանիք կստանա հումանիտար օժանդակություն` այդ թվում նաև Սևանում:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 3-11-2023, 13:58, դիտել են` 55

0
Ռուսաստանի Դաշնության ազգամիջյան, միջկրոնական, միջմշակութային և միջպետական հաղորդակցությունների ոլորտում հետազոտությունների և նախագծերի զարգացման ազգային ինստիտուտը (НИИРК)՝ հայաստանյան «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամին (МИР) հետ համատեղ, անհատույց նվիրաբերել է հումանիտար օգնություն՝ օժանդակելու արցախցիներին։ 
500 երեխայի համար նախատեսված հագուստը, քաղցրեղեններն ու հիգիենայի պարագաները նոյեմբերի 3-ից մինչև 5-ը տեղական ադմինիստրացիայի ներկայացուցիչների միջոցով կբաժանվեն Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ և Վայոց ձորի մարզի Արենի քաղաքներում։ 
Նոյեմբերի 3-ին հերթական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների 6-12 տարեկան 270 երեխաներին բաժանեցին Սևանի ավագ դպրոցում:
Սևան, Գավառ, Արենի քաղաքներում են գտնվում  «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի (МИР) հիմնադրամի ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրման կենտրոնները, որոնք բացվել են բոլորովին վերջերս։ Կենտրոնները գործում են անվճար սկզբունքով։ Իսկ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում բնակություն հաստատած արցախցի երեխաները նույն հիմունքներով հնարավորություն կունենան անվճար սովորելու МИР կենտրոններում։

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: