» Մեծ թեյախմության օր՝ համեմված սոցիալական ձեռներեցությունով, երբ համընկնում են ՍՁ միջազգային օրն ու Ձեռներեցության համաշխարհային շաբաթը:

 
 
 

Մեծ թեյախմության օր՝ համեմված սոցիալական ձեռներեցությունով, երբ համընկնում են ՍՁ միջազգային օրն ու Ձեռներեցության համաշխարհային շաբաթը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 17-11-2023, 11:57, դիտել են` 61

0
Ամեն տարի նոյեմբերին 200 երկրներից 10 միլիոն մարդ մանակցում է բազմաբնույթ միջոցառումների, որոնք օգնում են նրանց առաջին քայլը կատարել այս ոլորտում, ապահովում են նրանց գիտելիքով, փորձով և ծանոթություններով, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար:
Նոյեմբերի 16-ին Հայաստանի տարբեր անկյուններում անցկացվեցին ՍՁ թեյախմություններ, 𝐓𝐞𝐚𝐭𝐨𝐧𝐞 միջոցառոււմներ, որոնք թեյի շուրջ հավաքեցին տարբեր անհատների և խմբերի։
Արդեն ավանդական դարձած այս նախաձեռնությունը ՍՁ համայնքի ներկայացուցիչների հետ ուղիղ շփման, ոլորտի խնդիրների ու ձեռքբերումների մասին քննարկումների ու ապագայի կենսունակ, նորարար ճանապարհային քարտեզներ ուրվագծելու հրաշալի առիթ է։
Սևանի Բոհեմ արվեստանոց-թեյարանում նոյեմբերի 16-ին անցկացվեց ավանդական դարձած 𝐓𝐞𝐚𝐭𝐨𝐧𝐞-ը:   
Մասնակիցները միասին ստեղծեցին տարբեր թեյային խառնուրդներ, վաելեցին հաճելի մթնոլորտ և երաժշտություն, ինչպես նաև տեղեկացան, թե ինչ սոցիալական ձեռնարկություններ են գործում Գեղարքունիքի մարզում:
𝐓𝐞𝐚𝐭𝐨𝐧𝐞-ը առաջին անգամ Սևանում նշվել է 2019-ին, որտեղ  մասնակիցները ստացել են թեյի տարբեր խառնուրդներ, որոնք դարձել են Բոհեմ արվեստանոց-թեյարանի թեյացանկի պատվավոր անուններ ու շատ են սիրվել Բոհեմի  հաճախորդների կողմից: «Արջի խուրջին», «Հարմոնիա», «Վայրի աղջիկ» թեյերը ստեղծվել են նախորդ թեյախմության ընթացքում: Այս անգամ թեյախմության մասնակիցների կողմից ստեղծվեցին «Աշնան արև կամ հուշեր», «Չոր տերև», «Արյունոտ խառնարան» և այլ թեյերը, որոնք կհամալրեն Բոհեմի թեյացանկը: 
ՍՁ ԹԵՅաՏՈՆ-ը նշել են նաև Լճաշենի Էթիունի հյուրատանը տեղացի ու արցախցի կանանց պատրաստած անմահական քաղցրավենիքով ու թեյով և զրուցել ՍՁ տարբեր նախաձեռնությունների մասին։

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: