» Գոմաձորի դեպի գերեզմաններ տանող Խորհուրդներ և Սունդուկյան փողոցներն ասֆալտապատվում են:

 
 
 

Գոմաձորի դեպի գերեզմաններ տանող Խորհուրդներ և Սունդուկյան փողոցներն ասֆալտապատվում են:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 13-11-2023, 17:44, դիտել են` 67

0 Սևան համայնքում շարունակվում են «Սևան համայնքի բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները: Գոմաձորի դեպի գերեզմաններ տանող Խորհուրդներ և Սունդուկյան փողոցները, որոնք տարիներ ի վեր դժվարանցանելի ու քանդված էին, այժմ հիմնովին ասֆալտապատվում է Սևան համայնքի և կառավարության համաֆինանսավորմամբ: Անհիշելի ժամանակներից այստեղ ասֆալտապատ ճանապարհ չի եղել, եղածն էլ քարուքանդ ու նամանավանդ վատ եղանակային պայմաններում՝ գրեթե անանցանելի: Գոմաձորցիների բարձրաձայնած հարցը՝ գերեզմաններ տանող փողոցի շուտափույթ ասֆալտապատումը, այս տարի կլուծվի շնորհիվ համայնքապետարանի կողմից կառավարությանը ներկայացված սուբվենցիոն ծրագրի: Այս օրերին ընթանում են Գոմաձոր թաղամասի դեպի գերեզմաններ տանող ճանապարհի հիմնովին ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրային պայմանագրային արժեքը 88 000 000 դրամ է, որի 50 տոկոսը պետության ներդրումն է, իսկ մյուս  50 տոկոսը՝ Սևան համայնքի: Աշխատանքներն իրականացվում է «ՃանՇին» ՍՊԸ-ի կողմից: Սևանում փոսալցման և հարթեցման աշխատանքներ իրականացվեցին նաև քաղաքի Էներգետիկների փողոցում: Սևան համայնքի համար ճանապարհաշինությունն օրակարգային է և ներառված է առաջնահերթությունների ցանկում։ Դրանց մի մասը կյանքի կոչվեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, մյուս մասը՝ ընթացիկ աշխատանքների միջոցով։ Ի թիվս սուբվենցիոն ծրագրերում ներառված բնակավայրերի ճանապարհների և փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգման, իրականացվեց նաև Սևան քաղաքի Էներգետիկների փողոցի հարթեցում և փոսալցում: Էներգետիկների փողոցում ստեղծված իրավիճակը խիստ անհանգստացնող էր, որը Սևանի համայնքապետարանի կողմից ներառված է նաև մյուս տարի քաղաքում իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրում: Մինչ կապիտալ ծրագրի իրականացումը, այս աշխատանքների իրականացմամբ փողոցի երթևեկը և անցուդարձը կդառնան առավել անվտանգ, իսկ ճանապարհը` բարեկարգ: Աշխատանքներն իրականացվել է  «ՃԱՆ-ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից։ Կարևորելով ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգված և բարեկարգ տեսքը, իրականացվել և իրականացվում են «Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում» ծրագիրը, «Սևան համայնքի Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում» ենթածրագիրը, «Սևան համայնքի Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի առաջին փուլը: Տեղեկացնենք նաև, որ արդեն մեկնարկել է Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի հիմնանորոգումը: Հիմնանորոգումը ներառում է 8000քմ տարածք, աշխատանքները ներառում են հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների մասով աշխատանքներ, եզրաքարերի ապամոնտաժում, 380գծմ եզրաքարերի տեղադրում, վերատեղադրում, 25 դիտահորի բարձրացում և իջեցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, նախատեսված է 25 դիտահորերի բարձրացում և իջեցում: Սուբվենցիոն ծրագրի այս ենթածրագրի պայմանագրային արժեքը 96մլն. դրամ է, որի 50 տոկոսը` համայնքային համաֆինանսավորում է: Կապալառուն «Ճան Շին» ՍՊԸ-ն է:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: