0
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվում է հունիսի 20-ից մինչև 22-ը՝ «Մաքուր էներգիային անցման արագացում՝ ծախսերի նվազեցման և հմտությունների զարգացման նպատակով» խորագրի ներքո: Սևան համայնքն արդեն 3-րդ տարին է, ինչ միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով: ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Սևան համայնքում անցկացվելու են մի շարք միջոցառումներ: Հունիսի 19-ին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում տեղի ունեցավ թեմատիկ ֆլեշմոբ` մասնակցությամբ «Համաս» պարային համույթի սաների: