0
Հունիսի 24-ին Սևանի N1 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության երկրորդ համագումարը: Համագումարին հրավիրված և ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Սևանի համայնքապետարանի և այլ կառույցների ներկայացուցիչներ: Շնորհավորելով Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության երկրորդ համագումարի, հնգամյա գործունեության, ձեռք բերված հաջողությունների առթիվ՝ ներկաները կարևորեցին կազմակերպության դերը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում՝ շեշտելով կազմակերպության կարևոր ու անհրաժեշտ առաքելությունը: Համագումարում ամփոփեցին և գնահատեցին անցած տարիների աշխատանքը: Ընտրվեց միասնական վարչական կազմը, իսկ կառույցի նախագահ վերընտրվեց Արման Գրիգորյանը: «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության երկրորդ համագումարի առթիվ և հինգ տարվա գործունեության ընթացքում կազմակերպությանը աջակցելու, կազմակերպությունում լավագույն դրսևորումների համար մեդալներով ու պատվոգրերով պարգևատրվեցին բազմաթիվ անձինք: 2019-ից «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը մասնակցել է ռազմաուսումնական միջոցառումների նաև կազմակերպել է նման միջոցառումներ տարածաշրջանում՝ հատկապես դպրոցներում բարձր դասարանի աշակերտենի հետ տարվել են ուսումնական վարժանքներ: Կազմակերպության կողմից անցկացված ռազմամարզական վարժանքների ընթացքում դպրոցականները ծանոթացել են զենք-զինամթերքի տեսակներին, կազմակերպվել են հակառակորդի հավանական հարձակման սցենարներ, որոնց անմիջական մասնակցություն են ունեցել դպրոցականները ուսումնական զենքերով, անցկացվել են նաև ուսումնական կրակային պատրաստություններ: Շուրջ 1820 եռասերունդ նվիրյալներ են այսօր անդամակցում են կազմակերպությանը: Պատանի և երիտասարդ նվիրյալներն իրենց մարզումներն անցկացնում են իրենց հատկացված տարածքում: Անցկացնում են ամառային ճամբարներ Սևանա լճի ափին: Այդ ճամբարներ են հաճախել 1000-ից ավել երեխաներ տարբեր բնակավայրերից: «Նվիրյալներ» կամավորական ջոկատը 2020թ-ին իր մասնկացությունն է ունեցել Արցախյան պատերազմին: Մատաղ սերնդի ռազմամարզական դաստիարակությունը «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության առաքելություններից մեկն է: