0
Հունիսի 22-ին Սևանի Հովհ. Այվազովսկու անվան ավեստի դպրոցում տեղի ունեցավ նկարչական աշխատանքների ցուցահանդես` «Մաքուր էներգիան մեր շուրջը» և «Կանաչ աշխարհ» խորագրերով: Երեխաների աչքերով բնությունը կարծես վերածնվել է, երկինքը դարձել է անամպ ու մաքուր, իսկ էներգիան` անսպառ ու անվտանգ։ Երեխաներն իրենց միտքն ու երևակայությունը ներ են դրել «Մաքուր էներգիան մեր շուրջը» և «Կանաչ աշխարհ» ունենալու գաղափարի մեջ և կարծես ստացել իրենց երազած ու պատկերացրած մոլորակը: Երեխաների ձեռքի աշխատանքներից Սևանի համայնքապետարանի կողմից կընտրվեն լավագույնները, որոնք կարժանանան խրախուսանքի: Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվում է հունիսի 20-ից մինչև 22-ը՝ «Մաքուր էներգիային անցման արագացում՝ ծախսերի նվազեցման և հմտությունների զարգացման նպատակով» խորագրի ներքո: Սևան համայնքն արդեն 3-րդ տարին է, ինչ միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: