0
Սևան համայնքում նախորդ շաբաթ շարունակվեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները: Հունիսի 25-ին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում անցկացվեց սենյակային, դեկորատիվ բույսերի ցուցահանդես-փառատոն: Այսօր շատերն են իրենց բնակարանում ստեղծում փոքրիկ դրախտավայր՝ աճեցնելով տարատեսակ սենյակային բույսեր։ Զարմացնել, ոգևորել, տալ խորհրդատվություն, փոխանակվել, նվիրել կամ վաճառել սենյակային, դեկորատիվ բույսեր: Այս նպատակն էր հետապնդում միջոցառումը: Շատ բույսեր աճեցնելով բնակարաններում՝ մենք ստեղծում ենք պաշտպանող, բուժող, մաքրող ազդեցություն, իհարկե ստանալով նաև գեղագիտական հաճույք։ Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 20-ից մինչև 22-ը՝ «Մաքուր էներգիային անցման արագացում՝ ծախսերի նվազեցման և հմտությունների զարգացման նպատակով» խորագրի ներքո: Սևան համայնքն արդեն 3-րդ տարին է, ինչ միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: