0
Ապրիլի 20-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհվածների
հիշատակը, որոնց թվում էր նաև սևանցի Նարեկ Գագիկի Սարգսյանը: Նարեկն ու իր հետ զոհված ընկերները ՀՀ նախագահի
հրամանագրով հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով: Սևան համայնքի ավագանու նիստի օրակարգային հարցերը
դարձյալ շատ էին: Ավագանին հաստատեց Սևան համայնքի 2023թ-ի բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվությունը:
Ինչպես նշեց համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը սեփական եկամուտների հավաքագրումը Սևան բազմաբնակավայր
համայնքում գերակատարվել է 120 տոկոսով, ինչը ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք է: Սևան համայնքի 2023թ-ի
առաջին եռամսյակի բյուջեի եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 100.6%-ով:
Ավագանին հաստատեց Սևան համայնքի 2023 թ-ի բյուջեում փոփոխությունները, ինչը պայմանավորված էր քաղաքացիական
ակտերի գրանցման մեկ հաստիքի և Սևանի երաժշտական, Լճաշենի արվեստի դպրոցներում ազգային նվագարանների
բաժիններում երեխաների ներգրավմամբ և կառավարության ֆինանսավորմամբ: Եվ քանի որ խոսքը Սևանի երաժշտական
դպրոցին էր վերաբերում, Սևան համայնքի ղեկավ Սարգիս Մուրադյանը հավելեց, որ շուտով կմեկնարկեն Սևանի երաժշտական
դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները Հայաստան Համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, իսկ համայնքը
կունենա իր նշանակալից ներդրումը այդ գործում: Սևան համայնքի ավագանին համաձայնություն տվեց նաև Չկալովկա և
Զովաբեր բնակավայրերի համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում գտնվող տարածքներն անհատույց և
անժամկետ օգտագործման իրավունքով «Լճաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ին և «Դդմաշենի ԲԱ» ՊՈԱԿ-ին տրամադրելուն՝ տարածքի
պահպանման, սպասարկման և վերանորոգման համար: Ծաղկունքում կունենանք Թումո տուփ, ինչի համար ավագանին
Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի 4 փողոց, տուն 7 հասցեի հարակից տարածքից 150քմ հողատարածք անհատույց
օգտագործման հանձնեց Սիմոնյան կրթական հիմնադրամին` «Թումոն տուփի մեջ» ծրագրի շրջանակներում նոր Թումո
կենտրոն կառուցելու համար: Սևան համայնքի ավագանին հերթական հարցով համայնքային սեփականություն ճանաչեց երկու
բնակարաններ, որոնք հետո կտրամադրի իրական սեփականատերերին: Ավագանու որոշմամբ Սևանի համայնքապետարանը
կունենա հավաքների իրազեկումների գրանցամատյանի վարման կարգ: Այս Իրավական ակտի ընդունմամբ
համայնքապետարանի աշխատակազմը կունենա իրավական ակտով հաստատված գրանցամատյանի վարման կարգ և ձև, որը
հնրավորություն կտա խուսափել անհարկի բարդություններից, կոնֆլիկտային իրավիճակներից, միաժամանակ կապահովվեն
համագործակցությունը և խնդրի նկատմամբ միասնական մոտեցումը` գործընթացը դարձնելով առավել թափանցիկ,
հրապարակային: Սևան համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օր սահմանվեց մայիսի 17-ը: Սևան համայնքի
ղեկավար Սարգիս Մուրադյանը նշեց, որ Նաիրյան փողոցի անձրևաջրերի հեռացման վթարված խողովակների և
Նալբանդյան 41 շենքին կից վթարված կոյուղատարի հարցը գտնվում է Սևանի համայնքապետարանի ուշադրության կենտրոնում:
Կարևորելով բնակիչներից ստացված դիմումներն ու անհանգստությունը, ինչպես նաև հետևողականությունը`
Սարգիս Մուրադյանը հայտնեց, որ Սևանի համայնքապետարանի կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են համապատասխան
միջոցառումներ խնդրի կարգավորման ուղղությամբ: Մասնավորապես` համագործակցելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Սևանի
տեղամասի հետ՝ իրականացվել են անձրևաջրերի ջրահեռացման ցանցի մաքրման աշխատանքներ` ներգրավելով հատուկ
տեխնիկա: Աշխատանքները կշարունակվեն: Նաիրյան փողոցի ջրահեռացման ցանցը և Նալբանդյան փողոցի կոյուղատարը
շահագործման են հանձնվել նախորդ դարի 70-ականների վերջերին, և տասնամյակների ընթացքում առաջացած խնդիրներին
տրվել է մասնակի լուծում` կատարվել են
տեղային մաքրման աշխատանքներ: Հիշեցնենք, որ ջրահեռացման ցանցի խնդիրներից մեկն էլ լուծում էր ստացել 2022
թվականին, այն է` համայնքի կողմից իրականացվել է Էներգետիկների փողոցի ջրահեռացման ցանցի փոխարինման ծրագիր:
Պայմանավորված այն հանգամանքով, որ համայնքում առկա են ջրահեռացման ցանցին առնչվող խնդիրներ,
համայնքապետարանի կողմից պարբերաբար իրականացվելու են ջրահեռացման ցանցի մաքրման, հնարավորության
սահմաններում նաև խողովակաշարերի փոխարինման աշխատանքներ՝ ներգրավելով Սևան համայնքի կոմունալ սպասարկում և
բարեկարգում կազմակերպության ուժերը: «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամների կողմից հարց հնչեցվեց, թե երբ կասֆալտապատվեն Մյասնիկյան, Թումանյան փողոցները: Համայնքի ղեկավարաը նշեց, որ այդ և մի շարք
այլ փողոցների ասֆալտապատման ծրագրերը սուբվենցիոն հայտով բավարարված են կառավարության կողմից: Ծրագիրը կիրականացվի սուբվենցիոն ֆինանսավորման առաջիկա ծրագրերի մեկնարկին: Ավագամնու նիստում քննարկվեցին նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված դիմումներ: