0
Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ միատեղվում են՝ հանրությանը հուզող
հարցերը քննարկելու համար։ Ապրիլի 29-ին, Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպվող միջոցառման շրջանակներում,
հանրային քննարկման հարթակներ տեղադրվեցին հանրապետության բոլոր խոշորացված համայնքների համայնքային
կենտրոններում, որտեղ տեղի ունեցան հանդիպում-զրույցներ՝ արվեստագետների, թատերական գործիչների, աշխարհի
չեմպիոնների, մրցանակակիրների, մտավորականների և այլ անձանց հետ։ Սևան համայնքում հանրային քննարկման հարթակ
տեղադրվեց Սևանի բիզնես կենտրոնում, որտեղ տեղի ունեցավ հանդիպում-զրույց՝ Գեղագիտության ազգային կենտրոնի
տնօրեն Վահան Բադալյանի հետ։ Բանախոսի հետ ունեցած հանրային քննարկմանը մասնակցեցին Սևան բազմաբնակավայր
համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարանների սովորողներ, ովքեր ծավալեցին
հետաքրքիր քննարկումներ, լսեցին հրավիրված բանախոսին, մասնագիտության ընտրության, պետության զարգացման
հեռանկարների մասին, նաև քաղաքացու ակտիվ դիրքորոշման հարցում սեփական մասնակցության ցուցաբերման հետ կապված
հարցերի շուրջ։
Քննարկումից հետո Սևանի մշակութային կենտրոնում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու մշակույթի կենտրոնի
գարնանային թեմայով և Գեղագիտության ազգային կենտրոնի Սևանի ստորաբաժանման գեղանկարչության խմբի "ՀՀ 12
քաղաքացիները" խորագրով նկարչական ցուցահանդես և համերգային ծրագիր՝ Սևան համայնքի մշակութային կենտրոնի
պարային խմբերի սաների ներկայացմամբ։ Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպվող միջոցառման շրջանակներում, հանրային
քննարկման հարթակներ տեղադրվեցին նաև Գեղարքունիքի մարզի մյուս խոշորացված համայնքների համայնքային
կենտրոններում: Գավառ համայնքում հանրային քննարկման հարթակ տեղադրվեց Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի
անվան դրամատիկական թատրոնում, որտեղ բանախոսը՝ Գեղարքունիքի՝ Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի
տնօրեն Մարիամ Համբարձումյանն էր։ Մարտունի համայնքում՝ Մարտունի քաղաքի մշակույթի տանը, բանախոսը՝ ռեժիսոր
Գուժ Թադևոսյան, Վարդենիս համայնքում՝ Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում, բանախոսը՝
ռեժիսոր Հայկ Օրդյան և Ճամբարակ համայնքում՝ Ճամբարակ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում, բանախոսը՝ կինոգետ,
ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյան։