0
Սևանի Վ. Ստեփանյանի անվան գրադարանում մեկնարկել է Գրադարանային շաբաթը;
Ապրիլի 17-ից 21-ը Սևանի և բնակավայրերում գործող գրադարանները հագեցած կլինեն բազմաբովանդակ միջոցառումներով:
Արդեն ավանդույթ դարձած Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից նախաձեռնած Ազգային Գրադարանային շաբաթվա
շրջանակներում Սևանի Վ. Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում ապրիլի 18-ին տեղի ունեցավ
գրական-երաժշտական ցերեկույթ` «Մեր սրտերը միշտ ամուր են» խորագրով, որն ուղեկցվում էր նույնանուն խորագիրը կրող
ցուցադրությամբ:
Ցերեկույթի առանցքում հայ ժողովրդի դարավոր պատմությունն էր, վերելքներով ու վայրէջքերով լի ճանապարհը, որը
ներկայացվեց վավերագրական անցումներով, բանաստեղծություններով, երաժշտական կատարումներով: Մեր բազմադարյան
պատմությունը շնչավորվեց հերոսական դրվագներով, որի կերտողները հայ ժողովրդի նվիրյալ զավակներն են: 2020-ի 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակն էլ հարգեցին մեկ րոպե լռությամբ և երդվեցին` հավատարիմ լինել
նրանց պատգամին` ստեղծել ուժեղ ու հզոր Հայաստան:
Սևանի գրադարանային համակարգը հագեցած է տարբեր ժանրերի շուրջ 150 000 անուն գրականությամբ: Հետաքրքրությունը գրքի ու կարդալու հանդեպ չնայած ժամանակակից թվային միջոցները, այնուամենայնիվ կա, այցելուներն
էլ շատ են:
Գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Աննա Սարգսյանի հեղինակած գրական-երաժշտական ցերեկույթին մասնակցում էին Սևանի բազմագործառութային քոլեջի ուսանողները, «Նվիրյալներ» ՀԿ-ի պատանիները, մշակութային կենտրոնի աշխատակիցներ, որոնք իրենց կատարումներով և մասնակցությամբ ամբողջացրին
միջոցառման խորհուրդը: Գրադարանային շաբաթվա շրջանակներում ապրիլի 20-ին մանկական գրադարանում կազմակերպվել է նաև ընթերցանության ժամ` «Հեքիաթին հյուր» խորագրով:
Հյուրընկալվել են փոքրիկները վայելելու հեքիաթային աշխարհի հրաշալիքները:
Գրադարանային շաբաթը կշարունակվի մինչը ապրիլի 21-ը: