» Մեկնարկել է «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագ

 
 
 

Մեկնարկել է «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 10-04-2023, 12:47, դիտել են` 71

0 Այս ծրագրով գործնական ընթացք էր ստանալու Նախագծի բնակավայրերում աղբի հավաքման և վերամշակման մշակույթի 
ներդրման նախաձեռնությունը, որը նպատակն է զրոյացնել տարածքում կենցաղային աղբի գեներացումն ու աղբավայրերի 
գոյացումը։
Նախօրեին Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի դպրոցում տեղի ունեցավ «Առավել արդյունավետ ոլորտային 
ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով 
Գագարին համայնք» ծրագրի պաշտոնական բացման արարությունը, որին մասնակցում էին ՀՀ-ում Նիդերլանդների 
Թագավարության փոխդեսպանը, Սևանի համայնքապետարանի, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական 
լուծումներ» ՀԿ-ի ներկայացուցիչները, Ծաղկունք բնակավայրի վարչական ղեկավարը, Ծաղկունքի դպրոցի աշխատակազմը և 
աշակերտները, Գագարին նախագծում ներառված բնակավայրերի, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ինչպես նշեցին բանախոսները, Ծրագիրը ևս մեկ հիմնարա քայլ է աղբահանության ոլորտում մշակույթի ձևավորմանը, որի 
հաջողությունը պայմանավորված է ծրագրում ներառված համագործակցող կողմերի դերակատարմամբ և ամենակարևորը` սա 
ուղղված է յուրաքանչյուր բնակչին:
Մաքուր, անվտանգ, բարեկարգ, ներկայանալի միջավայր ունենալն սկսվում է բակ ու փողոցից, և երկրի նկատմամբ սերն էլ 
արտահայտվում է կոնկրետ գործողություններով:
Ծրագիրը նպատակ ունի փորձարկել թափոնների հավաքման նոր մոտեցում, որի հաջողությունն ապացուցվել է մի շարք 
եվրոպական և արևմտյան երկրներում: 
Ծրագրի շրջանակներում ակնկալվում է քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության ավելացում բնակավայրերում 
թափոնների տեսակավորման գործում՝ տեսակավորման աղբարկղերի տեղադրման և իրականացվող միջոցառումների շնորհիվ, 
բնության նկատմամբ պատասխանատվության և սեփականատիրության բարձր զգացում, տեսակավորված թափոնների հավաքում 
և տեղափոխում վերամշակման կայաններ, հանրային իրազեկվածության բարձրացում՝ ապահովելով տեղացիների 
բնապահպանական իրավունքները՝ տեղի բնակչության և այն հաստատությունների անձնակազմի համար ուսումնական և այլ 
միջոցառումների կազմակերպման միջոցով, որտեղ տեղադրվելու են տեսակավորման աղբամաններ տեսակավորումը պատշաճ 
կերպով իրականացնելու համար, ստեղծված թափոնների վերաբերյալ մանրամասն տվյալների հավաքագրում՝ այլ համայնքների 
կողմից թափոնների կառավարման ռազմավարությունը մշակելիս օգտագործելու համար:
Ծրագրի մեկնարկի պաշտոնական բացումն ուղեկցվեց «Համայնքների կայուն զարգացման նորարար լուծումներ» ՀԿ-ի և Սևանի 
համայնքապետարանի միջև Համաձայնագրի ստորագրմամբ, որին հաջորդեց ծրագրի շրջանակներում Ծաղկունք բաց 
դպրոցի աշակերտների թեմատիկ շարադրությունների ամփոփման մրցանակաբաշխության արարողությունը` հավաստագրերի 
և հուշանվերների հանձնմամբ: 
Հավելենք, որ ծրագրի շրջանակներում Ծաղկունք բնակավայրի բոլոր տնային տնտեսությունները կստանան, իսկ Գագարին 
նախագծում ներառված բնակավայրերում առկա հասարակական նշանակության շինություններում կտեղադրվեն տեսակավորված 
աղբարկղեր:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: