0
Սևանի տարածաշրջանում համայնքային, պետական կազմակերպությունների աշխատակիցները, կրթքամշակութային
հիմնարկ-ձեռնարկությունների սաներն ու աշխատակիցները, բնակիչները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել
համապետական շաբաթօրյակին: Երկարատև ձմեռային եղանակային պայմաններից հետո, հաշվի առնելով ձնհալից հետո
հանրապետության ողջ տարածքում հնարավոր աղտոտվածությունը Ապրիլի 29-ը հայտարվել էր համապետական շաբաթօրյակի
օր։ Սևան խոշորացված համայնքը վաղ առավոտից մասնակցեց հայտարարաված համապետական շաբաթօրյակին:
Սևանի համայնքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների և պետական հիմնարկ-ձեռնարկությունների
աշխատիկները, բնակիչները մաքրեցին իրենց ամրագրված տարածքները: Սևան համայնքի ղեկավարի կարգադրությամբ
ստեղծված հանձնախումբը նախորոք մշակել էր աշխատանքային
կանոնակարգ, համաձայն որի` կատարվել էր տարածքների ամրացումներ, որոշվել էին պատասխանատուները,
աշխատանքներին ներգրավվել են Սևանի համայնքապետարանի և բնակավայրերի ներկայացուցիչները, ավագանու անդամները,
լուծվել էին համապատասխան տեխնիկայի հետ կապված խնդիրները, իրականացվել էր իրազեկման աշխատանքներ՝
համագործակցելով համապատասխան կառույցների և համայնքում գործող
կազմակերպությունների հետ։ Վաղ առավոտից Սևանի համայնքապետարանի պատասխանատուները, Գեղարքունիքի մարզպետի
համապատասխան որոշմամբ շաբաթօրյակի կազմակերպչական
աշխատանքների պատասխանատուների հետ շրջել են տարածքներով ու բնակավայրերով, հետևել մաքրության անցկացման
ակտիվ գործընթացին: Համապետական մաքրությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև կրթամշակութային
հիմնարկների աշխատակիցներն ու սաները, գիտակցելով, որ մաքրությունը ստեղծում ենք մենք, այն սկսվում է մեզանից,
մեր բակից, մեր համայնքից։ Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցեբերեցին նաև Սևան խոշորացված համայնքի
գյուղական բոլոր բնակավայրերում: Աշխատանքներին ներգրավված են եղել բեռնատարներ, որոնք տեղափոխել ու դեռ
կտեղափոխեն աղբը համապատասխան աղբավայր, թրթուրավոր և մայթեզրեր ավլող տրակտորներ: Սևան համայնքում նաև
հայտնաբերվել և փակվել են աղբատեղիներ, որոնք գոյացել են մեր բնակիչների անբարեխիղճ պահվածքի շնորհիվ:
Նման աղբավայրերը Սևան կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿԻ տեխնիկայի միջոցով պարբերաբար փակվել կամ
կոնսերվացվել են կամ տեղափոխվել համապատասխան աղբավայր: Սևանի համայնքապետարանը դարձյալ կոչ է անում
ազգաբնակչությանը աղբը՝ հատկապես շինարարական աղբը, թափել աղբավայրի համար նախատեսված վայրում՝ տվյալ
դեպքում Չկալովկայի աղբավայրում, այլապես շրջակա միջավայրը աղտոտողները, աղբը չսահմանված վայրում թափողները
հայտնաբերվելու են և ենթարկվելու են խիստ պատասխանատվության: Համապետական շաբաթօրյակից առաջ և ընթացքում
իրականացվել է նաև ծառատունք, ինչը կշարունակվի առաջիկայում: Ավարտվեց ևս մեկ շաբաթօրյակ, սակայն համայնքում մաքրության օրը չի ավարտվում, այն ամենօրյա է, որն
իրականացվում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որը պետք է դառնա նաև Սևան համայնքի յուրաքանչյուր բնակչինը, որովհետև սա համայնքի նկատմամբ
վերաբերմունքի դրսևորում է: