» Սևան քաղաքում նախատեսվում է ներդնել կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ:

 
 
 

Սևան քաղաքում նախատեսվում է ներդնել կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 7-03-2023, 11:54, դիտել են` 240

0 «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի մաս կազմող «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագիրը միտված է աջակցել Սևանի համայնքապետարանին` տեսակավորման համակարգի ենթակառուցվածքի ներդրման, ինչպես նաև դրա լիարժեք շահագործման աշխատանքներում։ Հանդիպման նպատակն է մասնակիցների հետ քննարկել Սևանում թափոնների կառավարման հարցերը, լսել հասարակության տարբեր խմբերի, բիզնեսների և համայնքապետարանի կարծիքներն ու մտահոգությունները։ Միաժամանակ` հավաքագրվեցին բնակիչների, մասնավոր հատվածի  և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոլորտին առնչվող բարձրաձայնած կարծիքներն ու մտահոգությունները։ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի թափոնների կառավարման ոլորտը՝ բարձրացնելով թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման կարողությունները: Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն»  4-ամյա ծրագրի շահակիր կողմերն են Սևանի համայնքապետարանը, Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները: Ծրագիրն իրականացնում է ՀԱՀ  Յակոբեան բնապահպանական կենտրոնը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: