0
Մրցաշարին ներկա էին 44-օրյա պատերազմում զոհված գագարինցիների ընտանիքների անդամներ, պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի փոխնախագահ Անդրանիկ Կարապետյանը, Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վազգեն Կիրակոսյանը, Ոստիկանության Սևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը, Ոստիկանության Սևանի բաժնի պետի տեղակալ Կարեն Ավետիսյանը, ում որդին՝ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հավաքականի մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, մրցաշարի գլխավոր մրցավար Արման Հայրապետյանի սանը՝ Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր 11 ամյա Արտաշես Ավետիսյանը ձգում վարժությունից սահմանեց ռեկորդ՝ բարձրացնելով 140 կգ ծանրաձող՝ դառնալով աշխարհի ռեկորդակիր և գրանցվելով դյուցազնագրքում: Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողմից շնորհակալագիր-ուղերձներով պարգևատրվեցին 44-օրյա պատերազմում զոհված գագարինցիներ Ալիկ Պետրոսյանի, Ռադիկ Թորոսյանի, Տիգրան Ղարիբյանի, Արթուր Վիրաբյանի, Հարություն Ռաֆաելյանի, Հովիկ Վերանյանի, Լեռնիկ Վահանյանի ընտանիքները: ՀՀ պաուերլիֆտինգի առաջնության բացման պատվո գավաթը և շնորհակալագիր տրվեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին: Պատվո գավաթն ընդունեց Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը: Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողմից շնորհակալագրի աշժանացավ Գագարին բնակավայրի վարչական ղեկավար Համլետ Առաքելյանը՝ հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործընթացում ցուցաբերած աջակցության և հուսալի համագործակցության համար: «Գագարինցիներ» բարեգործական հիմնադրամի կողմից շնորհակալագրի արժանացավ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողմից շնորհակալագրի աշժանացավ «Գագարինցիներ» բարեգործական հիմնադրամի թիմը՝ մրցաշարը հովանավորելու և կազմակերպելու համար: