0
«Լճաշեն-Սևանի թերակղզի» հատվածի գոտևորման նախագիծ և քաղաքաշինական կանոնադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հերթական հանրային քննարկումը տեղի ունեցավ ազդակիր համարվող Սևան քաղաքի և Լճաշեն բնակավայրի ներկայացուցիչների հետ մարտի 16-ին: Նախորդ երկու քննարկումները տեղի էին ունեցել 2021 և 2022 թվականներին, որտեղ Ազդակիր Սևան և Լճաշեն համայնքների ներկայացուցիչները դեմ էին արտահայտվել ներկայացվող ծրագրին: Այս քննարկմանը ևս եկել էին Սևան և Լճաշեն ազդակիր համայնքների բնակիչներ, պետական ու մասնավոր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Շրջակա միջավայրի նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել էր Նախագիծ, որը նախատեսում է ճեմուղու կառուցում Լճաշենից դեպի Սևանա թերակղզի ընկած ափամերձ հատվածում:
Ազդակիր Սևան և Լճաշեն համայնքների ներկայացուցիչները դեմ են ներկայացվող ծրագրին կողմ են ՝ զարգացմանը, միայն առաջարկում են, որ պետությունը հստակ ձևակերպի կառուցապատման նախագծերը և պայմանները, տրամադրի հենց վարձակալներին և հստակ ժամկետներ սահմանի կառուցապատելու համար: Իրենք կարող են և ունակ են պետության կողմից թելադրվող կառուցապատումները իրականացնել և ներդրումներ կատարել՝ հստակ փաստաթղթավորմամբ:
Հանրային լսումը դարձյալ անցավ շատ բուռն քննարկումներով:
«Լճաշեն-Սևանի թերակղզի» հատվածի գոտևորման նախագիծ և քաղաքաշինական կանոնադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ առաջիկայում ևս նախատեսվում են հանարային քննարկումներ: