0
Աշխատանքների մեկնարկը տրվել է Ծովագյուղ բնակավայրից, որտեղ այս օրերին ընթանում են շինարարական աշխատանքները: Հիմնանորոգման աշխատանքներում ներառված են Ծովագյուղ, Ծաղկունք և Դդմաշեն բնակավայրերի շուրջ երկուտասնյակ փողոց և նրբանցք: Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից: Ծրագրային պայմանագրային արժեքը 524.605.510 դրամ է, կառավարության ներդրումը 50 տոկոս է, համայնքայինը ևս 50 տոկոս է: Ծովագյուղ բնակավայրին զուգահեռ շինաշխատանքներ են նաև իրականացվում Ծաղկունք բնակավայրում, շուտով շինաշխատանքներ կմեկնարկեն նաև Դդմաշենում: Համաձայն ծրագրի տեխնիկական բնութագրի`երեք բնակավայրերում նախատեսված է իրականացնել ասֆալտբետոնե ծածկույթի 47072քմ-ի տեղադրում, որից` Ծովագյուղում` 33034քմ, Ծաղկունքում` 8070քմ, Դդմաշենում` 5968քմ: