» Երիտասարդները հմտանում են առաջին օգնության և անձնական անվտանգության ասպարեզում:

 
 
 

Երիտասարդները հմտանում են առաջին օգնության և անձնական անվտանգության ասպարեզում:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 24-08-2023, 16:46, դիտել են` 57

0 Ծրագրի նպատակն է զարգացնել Գեղարքունիքի մարզի երիտասարդների՝  առաջին օգնության և անձնական անվտանգության հմտությունները՝ տեսական և գործնական ուսուցումների միջոցով։ Դասընթացի մասնակիցների 50%-ը Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներից են, իսկ մյուս 50%-ը Սևան համայնքի տարբեր բնակավայրեից։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ մեծ է աղետների ռիսկը՝ պայմանավորված ինչպես սեյսմիկ անկայուն տարածաշրջանում գտնվելու, այնպես էլ ամեն օր սպառնացող պատերազմական իրավաիճակի հանգամանքներով։ Միևնույն ժամանակ ոչ ոք ապահովագրված չէ ցանկացած պահի հնարավոր պատահարների ռիսկից։ Գաղտնիք չէ նաև, որ  տուժածների մեծամասնությունը փրկվում են պատահարի պահին դեպքի վայրում գտնվող մարդկանց հմուտ գործողությունների արդյունքում։ Առաջին օգնության և անձնական անվտանգության հմտությունները կարևոր են ցանկացած մարդու համար։ Բնականաբար բավարար չեն միայն տեսական գիտելիքները։ Նման հմտությունները  զարգանում են գործնական պարապմունքների միջոցով։  Ծրագիրը նպաստում է  նաև մարզի տարբեր համայնքների երիտասարդների միջև կապերի հաստատմանը, հայրենաճանաչողությանը, մշակութային փոխանակմանը։ «Առաջին օգնության և անձնական անվտանգության հմտությունների զարգացում Գեղարքունիքի մարզի երիտասարդության շրջանում» ծրագրի դասընթացների վերջում կանցկացվի ավարտական ու վկայագրերի հանձնման արարողություն:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: