0
Սևան համայնքի Դդմաշեն գյուղի «Ծառով ձոր» կոչվող սրբավայրի տարածքում «Հարոյ Մեսրոպի թոռների կողմից»՝ Գրիգորյանների ընտանիքի կողմից՝ Հրաչիկ Գրիգորյանի որդիներ՝ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Աշոտի, Մեխակի, մյուս հարազատների՝ Արայիկի, Ջանիկի, Գագիկի, Վաչիկի, Վանիկի, Մուշեղի և համագյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ հիմնովին վերնորոգվել է աղբյուրը և տեղադրվել բազալտե գեղեցիկ Խաչքար: Օգոստոսի 13-ին տեղի ունեցավ նոր Խաչքարի և ս. Հովհաննես «Ծառով ձոր» սրբավայրի հիմնանորոգված աղբյուրի բացման արարողությունը, որին ներկա էին հրավիրվածներ և Դդմաշենի հասարակութան ներկայացուցիչներ: