0
Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբերով, որին մասնակցում են Սևանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը: Յուրաքանչյուր դպրոցի թիմի կազմում 5-9-րդ դասարան՝ 2 տղա, 2 աղջիկ և 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ, 10-12-րդ դասարան՝ 2 տղա, 2 աղջիկ և 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Սևան քաղաքից և բնակավայրերից մրցեցին 14 դպրոցների 5-9-րդ դասարանների 56 մասնակիցներ, 11 դպրոցների 10-12 դասարանների 44 մասնակիցներ: Ընհանուր՝ 100 մասնակից: Մրցաշարն անց է կացվում 3 փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական: 2-րդ փուլին, որը կանցկացվի Գավառում, կարող են մասնակցել 1-ին փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցների թիմերը, 3-րդ՝ եզրափակիչ փուլին, որը կանցկացվի Չարենցավանում, կարող են մասնակցել 2-րդ մարզային փուլում 1-ին տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը։ Մրցաշարի 1-ին փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) համապատասխան կարգի հավաստագրերով, 2-րդ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը պարգևատրվում են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով, իսկ 3-րդ՝ եզրափակիչ փուլում՝ յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը պարգևատրվում են Նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով. 1-ին տեղը՝ 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ: Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն: «ՀՀ Վարչապետի գավաթ» անվանակարգով մրցումները կառավարությունն իրականացնում է սպորտը, առողջ ապրելակերպը հանարապետությունում մասսայականացնելու, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովուման նպատակով: