0
Օգոստոսի 5-ից Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան Սևանում անց է կացնում Ծովակալ Իսակովի անվան ամենամյա հուշամրցաշարը, որին մասնակցում են առագաստանավորդներ ինչպես Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, այնպես էլ այլ երկրներից: Սևանի առագաստանավային սպորտի մարզաբազան եւ միությունը, այս տարի ևս հուշամրցաշարին պատրաստվել է ամենայն պատասխանատվությամբ: Հուշամրցաշարին մասնակցում են նաև Սևանի Աշոտ Ավետիսյանի անվան ջրային մարզաձևերի մարզադպրոցի սաները: Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը նշում է, որ սպորտաձևի տարածման ու զարգացման համար անհրաժեշտ է ամեն ինչ անել, քանի որ առագաստանավային դպրոցը, որը գործում է Սևանում, նախկինում տվել է օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, միջազգային մրցումների բազում հաղթողներ եւ մրցանակակիրներ: Պետք է ավանդույթները շարունակել, ինչի ուղղությամբ այսօր ֆեդերացիան քայլեր է ձեռնարկում: Այս հուշամրցաշարն էլ իր հերթին ուղղված է առագաստանավային սպորտի մասսայականացմանը: Այս օրերին 50-ից ավել առագաստանավորդներ կմրցեն Սևանա լճում: Սևանա լճում անցկացվող առագաստանավային սպորտի բաց առաջնությունը կշարունակվի մինչև օգոստոսի 10-ը: Հաղթոները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով: