» » Սևանում անցկացվեց թաեքվոնդոյի «Գեղամա Ծով» բաց առաջնություն՝ «Ո՛չ ծխախոտին» խորագրով:

 
 
 

Սևանում անցկացվեց թաեքվոնդոյի «Գեղամա Ծով» բաց առաջնություն՝ «Ո՛չ ծխախոտին» խորագրով:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 29-07-2024, 13:06, դիտել են` 34

0 Հուլիսի 28-ին Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց օլիմպիական թաեքվոնդոյի «Գեղամա Ծով» բաց առաջնություն: Այն կրում էր «Ո՛չ ծխախոտին» խորագիրը: Առաջնությունը կազմակերպվել էր Սևանի համայնքապետարանի և Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նախաձեռնությամբ: Մրցաշարը կազմակերպվում է ամեն տարի և նպատակ ունի զարգացնել օլիմպիական թաեքվոնդո մարզաձևը Գեղարքունիքի մարզում՝ հատկապես Սևան համայնքում, ի հայտ բերել ուժեղագույն մարզիկների, ինչպես նաև նպաստել համայնքում առողջ ապրելակերպին ու ֆիզիկական ակտիվությանը:  Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ ինչպես Գեղարքունիքի մարզի բնակավայրերից, այնպես էլ՝ Հայաստանի տարբեր մարզերից: Այս մրցաշարով ասում են Ո՛չ ծխախոտին և կոչ անում չծխել , փոխարենը ազատվել այդ վնասակար սովորությունից: Մրցաշարի բոլոր  մասնակիցները ստացան պատվոգրեր, իսկ հաղթողները պարևատրվեցին նաև մեդալներով: Որպես ձեռքբերում հիշեցնենք, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող սևանցի Դավիթ Թորոսյանը վերջերս բրոնզե մեդալ էր նվաճել Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) թաեքվոնդոյի մրցումներում: Սևան համայնքը միացել է GATHER-2 բնակչության ֆիզիկական ակտիվության ծրագրին, որի շրջանակներում Սևան քաղաքում և բնակավայրերում  կազմակերպվում են բնակչության Ֆիզիկական ակտիվությունը խթանելուն ուղղված  «Ոչ ծխախոտին և  երկրորդային ծխին», «Մենք Չենք ծխում» խորագրով միջոցառումներ: GATHER ծրագրի նպատակներն են՝  հզորացնել համայնքային ռեսուրսները  բնակիչների ֆիզիկական ակտիվությունը խթանելու համար, ավելացնել բնակչության ֆիզիկական ակտիվության ծրագրերը, բարձրացնել համայնքի իրազեկվածությունը բնակչության ֆիզիկական ակտիվության կարևորության վերաբերյալ, իսկ որպես համընդհանուր նպատակ՝ ծխից ազատ քաղաքականությունների ստեղծման, ամրապնդման և կիրառման միջոցով համայնքային տարբեր վայրերում երկրորդային ծխի ազդեցությունը նվազեցնելն է:

Խումբ` Спорт

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: