» » Սևանում անցկացվեց Հայաստանի Պաուերլիֆտինգի բաց առաջնություն:

 
 
 

Սևանում անցկացվեց Հայաստանի Պաուերլիֆտինգի բաց առաջնություն:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 23-09-2024, 14:33, դիտել են` 25

0 Սեպտեմբերի 21-ին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում մեկնարկեց Հայաստանի Պաուերլիֆտինգի բաց առաջնությունը՝ նվիրված Անկախության օրվան, որին մասնակցում էին 22 թիմեր, շուրջ 250 մարզիկներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Բուլղարիայից: Տեղի ունեցավ մրցաշարի բացման հանդիսավոր միջոցառումը «Ուժեղ բանակ, ապահով սահման: Այսօրվա մարզիկը վաղվա զինվորն է» խորագրով, որի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր Զեփյուռ Սարդարյանի, Գահյանե Ստեփանյանի կողմից, ելույթով հանդես եկան Սևանի մշակութային կենտրոնի պարային խմբերը: Միջոցառուման ընթացքում Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին և ֆեդերացիայի մի շարք ներկայացուցիչների Սևան համայնքի հետ արդյունավետ համագործակցության, համայնքում եռամարտ սպորտաձևի զարգացման և Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ: Սևան համայնքում մարզական կյանքում գրանցած նշանակալի հաջողությունների, հաղթանակների, մազչական օրինակելի աշխատանքի և Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ սևանցի մի շարք մարզիկներ, մարզիչներ և սպորտի բնագավառի աշխատակիցներ ևս պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից: ՀՀ պաուերլիֆտինգի բաց առաջնության բացման պատվո գավաթը և շնորհակալագիր տրվեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին: Պատվո գավաթն ընդունեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը: Ելույթով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, ֆեդերացիայի ներկայացուցիչներ: Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհակալագրերի արժանացան Սևան համայնքապետարանի աշխատակիցներ, մի շարք անձինք և կազմակերպություններ, որոնք աջկացել են ֆեդերացիային և առաջնությունը Սևան քաղաքում կազմակերպելուն: Միջոցառման ռեժիսորն ու հաղորդավարն էր Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի խորհրդի անդամ Զեփյուռ Սարդարյանը: Ուժային եռամարտի բաց ռաջնությունը, որտեղ պարկած սեղմում, բիցեպս և ձգում վարժություններում մրցեցին մասնակիցները, շարունակվեց նաև սեպտեմբերի 22-ին: Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերորվ: Ինչպես նշեց Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը՝ այս մրցաշարի լավագույն մարզիկները հոկտեմբերի 22-28-ը կմասնակցեն Լեհաստանում կայանալիք պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությանը։

Խումբ` Спорт

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: