» Материалы за 21.08.2023

 
 
 

Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են Ծովագյուղի փողոցները:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 21-08-2023, 19:37, դիտել են` 82

0 Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են Ծովագյուղի 2-րդ, 5-րդ, 9-րդ, 10-րդ փողոցները, 15 փողոցի 1-ին նրբանցքը, 9-րդ փոցոցից դեպի 1-ին փոցող տանող 2-րդ նրբանցքը, 13 փողոցի շարունակությունը՝ դեպի 24 փողոց: Սևան համայնքի բնակավայրերի ներկայանալի տեսքն ապահովելու համար առաջնահերթ է բարեկարգ, ասֆալտապատ  ճանապարհների և փողոցների առկայությունը: Վերջին տարիներին միմյանց են հաջորդում այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք ներառում են ճանապարհների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ: Հերթականն էլ «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլի իրականացումն է` «Սևան համայնքի Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» ենթածրագրով:

Խումբ` ---

 

Սևանում անցկացվեց օլիմպիական թաեքվոնդո մարզաձևի «Գեղարքունիքի գավաթ» 11-րդ բաց մրցաշարը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 21-08-2023, 19:26, դիտել են` 60

0 Օգոստոսի 20-ին Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ օլիմպիական թաեքվոնդո մարզաձևի «Գեղարքունիքի գավաթ» 11-րդ բաց մրցաշարը, որին մասնակցում էին 12 թիմեր Սևանից, Երևանից, Նոյեմբերիանից, Հրազդանից և Գյումրուց: Օլիմպիական թաեքվոնդոի բաց մրցաշարը կազմակերպվել էր «Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ-ն՝ նախագահ Արման Գրիգորյանի գլխավորությամբ, աջակցել էին Սևանի համայնքապետարանը, Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան և Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը: Մրցաշարը նպատակ ուներ զարգացնել օլիմպիական թաեքվոնդո մարզաձևը տարածաշրջանում: Թաեքվոնդո մարզաձևը Սևանում մեծ տարածում ունի: Սևանից թաեքվոնդոի Հայաստանի մեծահասակների չեմպիոն Դավիթ Թորոսյանը վերջերս Չինաստանում մասնակցել էր համաշխարհային ուսանողական խաղերին: Այս օրերին Դավիթը գտնվում է Էստոնիայում: Տալինում կմասնակցի թաեքվոնդոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, ինչպես նաև G1 մրցաշարին:  Օլիմպիական թաեքվոնդոի 11-րդ  բաց մրցաշարի հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, իսկ թիմերի մարզիչները՝ շնորհակալագրերով:

Խումբ` Спорт

 

Գրիգորյան եղբայրների կողմից վերանորոգվել է Դդմաշենի «Ծառով ձորի» աղբյուրը: Տեղադրվել է նոր Խաչքար:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 21-08-2023, 19:25, դիտել են` 65

0 Սևան համայնքի Դդմաշեն գյուղի «Ծառով ձոր» կոչվող սրբավայրի տարածքում «Հարոյ Մեսրոպի թոռների կողմից»՝ Գրիգորյանների ընտանիքի կողմից՝ Հրաչիկ Գրիգորյանի որդիներ՝ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Աշոտի, Մեխակի, մյուս հարազատների՝ Արայիկի, Ջանիկի, Գագիկի, Վաչիկի, Վանիկի, Մուշեղի և համագյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ հիմնովին վերնորոգվել է աղբյուրը և տեղադրվել բազալտե գեղեցիկ Խաչքար: Օգոստոսի 13-ին տեղի ունեցավ նոր Խաչքարի և ս. Հովհաննես «Ծառով ձոր» սրբավայրի հիմնանորոգված աղբյուրի բացման արարողությունը, որին ներկա էին հրավիրվածներ և Դդմաշենի հասարակութան ներկայացուցիչներ:

Խումբ` ---