0
Գեղարքունիքի մարզում անցկացվում են իրազեկման աշխատանքներ՝ զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու և այլ թեմաների շուրջ: ՀՀ Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով՝ ՀՀ Պաշտպանության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների նախաձեռնությամբ անցկացվում են իրազեկման աշխատանքներ: