0
Գեղարքունիքի մարզում անցկացվում են իրազեկման աշխատանքներ՝ զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու և այլ թեմաների շուրջ: ՀՀ Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով՝ ՀՀ Պաշտպանության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների նախաձեռնությամբ անցկացվում են իրազեկման աշխատանքներ: Իրազեկման հանդիպումներ են անցկացվում նաև Գեղարքունիքի մարզում: Հերթական հանդիպում-քննարկումն անցկացվեց Սևան համայնքում՝ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, Սևանի համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի համակարգող Անահիտ Հովհաննիսյանը, Սևան խոշորացված համայնի բնակավայրերի վարչական ղեկավարներ, կրթական օջախների զինղեկներ: Իրազեկման աշխատանքներն իրականացրել են պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք։ Առաջիկայում նման հանդիպումներ կանցկացվեն նաև մարզի մյուս համայնքներում: