» Ավարտական փուլում են Գագարին բնակավայրի երկու փողոցի ասֆալտապատման աշխատանքները:

 
 
 

Ավարտական փուլում են Գագարին բնակավայրի երկու փողոցի ասֆալտապատման աշխատանքները:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 15-09-2023, 12:27, դիտել են` 89

0 Սևան համայնքում ընթացքի մեջ են ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերը: Ավարտական փուլում են Գագարին բնակավայրի երկու փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Սևան համայնքի հերթական «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնովին ասֆալտապատվում են Գագարին բնակավայրի Կոմիտաս, որն ընդգրկում են 2991քմ տարածք, և Բաղրամյան, որն ընդգրկում են 3714 քմ տարածք, փողոցները: Ասֆալտբետոնյա ծածկույթի հիմնանորոգման ընդհանուր աշխատանքները ներառում են 7305քմ տարածք: Ավատվել է Գագարինի Բաբաջանյան փողոցի ասֆալտապատումը, իսկ Կոմիտաս փողոցինը շուտով կավարտվի: Հիմնանորոգումն ընդգրկում է հիշյալ փողոցների հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների մասով աշխատանքներ, եզրաքարերի ապամոնտաժում, վերատեղադրում, դիտահորերի բարձրացում, իջեցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում: Ծրագրի արժեքը շուրջ 108039309 դրամ է, որից 50 տոկոսը պետության ներդրումն է, իսկ մյուս 50 տոկոսը (54019655 դրամ)՝  համայնքային ներդրումը: Կապալառուն «Ճան Շին» ՍՊԸ-ն է: Ծրագրի վերջնական ավարտը նախատեսված է նոյեմբեր ամսին: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին ևս Գագարին բնակավայրում, ի թիվս ընթացիկ աշխատանքների, իրականացվել են փողոցների հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրեր, մասնավորապես` - Գագարինի Գայի փողոցի հիմնանորոգում. - Գագարինի 1 շենքի բակային տարածքի հիմնանորոգում. - Գայի փողոցի թիվ 4, 7, 8 շենքերի, Երիտասարդական փողոցի թիվ 6 և Բաղրամյան փողոց թիվ 1, 2, 3 շենքերի բակային հատվածի ասֆալտապատում: Գագարինի Շիրազ փողոցի հիմնանորոգումը ներառվելու է Սևան համայնքի 2024թվականի սուբվենցիոն ծրագրերում:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: