0
Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվում է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օր: Կարևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերն ու նշանակությունը՝ Սևան համայնքում իրականացվելու են մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ: Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջոցառումների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 17-ին: Սևանի «Վ․ Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-Ի կենտրոնական գրադարանում, «ՍԵՎԱՆ» ազգային պարկ» ՊՈԱԿ-Ի այցելուների կենտրոնում: Ացկացվեցին միջոցառումներ՝ «Հոգևոր արժեքները որպես ոչ նյութական ժառանգություն» թեմայով: Միջոցառումների ընթացքում ցուցադրվեց Սևանի տարածաշրջանի մասին պատմող ֆիլմ, տրամադրվեց նաև տեղեկատվություն բարբառների ծագման և կիրառման մասին, որոնք ուղեկցվեցին ցուցահանդեսով: Ընթերցողների կողմից ներկայացվեց Սևանա լճին նվիրված ավանդազրույցներ և պատումներ: