» » Մեկնարկել են ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրերը Սևան համայնքում:

 
 
 

Մեկնարկել են ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրերը Սևան համայնքում:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 17-10-2024, 16:51, դիտել են` 21

0 Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվում է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օր: Կարևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերն ու նշանակությունը՝ Սևան համայնքում իրականացվելու են մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ: Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջոցառումների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 17-ին: Սևանի «Վ․ Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-Ի կենտրոնական գրադարանում, «ՍԵՎԱՆ» ազգային պարկ» ՊՈԱԿ-Ի այցելուների կենտրոնում: Ացկացվեցին միջոցառումներ՝ «Հոգևոր արժեքները որպես ոչ նյութական ժառանգություն» թեմայով: Միջոցառումների ընթացքում ցուցադրվեց Սևանի տարածաշրջանի մասին պատմող ֆիլմ, տրամադրվեց նաև տեղեկատվություն բարբառների ծագման և կիրառման մասին, որոնք ուղեկցվեցին ցուցահանդեսով: Ընթերցողների կողմից ներկայացվեց Սևանա լճին նվիրված ավանդազրույցներ և պատումներ: Հոկտեմբեր-Նոյեմբեր ամիսներին Սևանում կանցկացվեն էլի մի շարք միջոցառումներ նվիրված Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը: Հոկտեմբերի 18-ին «Բոհեմ» արվեստանոց թեյարանում, «Գամմա» բենդի մասնակցությամբ տեղի կունենա համերգ, հոկտեմբերի 21-ին «Տարածքային զարգացման եվ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է Սևանի բիզնես կենտրոն՝ Թաուն հոլլի, նոյեմբերի 5-ին և 6-ին «Նկուղ» ստեղծարար հարթակը կտրամադրվի սևանցի փոքրիկներին՝ ընթերցելու հեքիաթներ, երեխաները կմասնակցեն ժողովրդական խաղերին, նոյեմբերիի 12-ին «Հովհ․ Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կներկայացվեն հայկական խոհանոցի առանձնահատկություններն ու գաղտնիքները: Ոչ նյութական արժեքների հանրահռչակման օրերը կեզրափակվեն նոյեմբերի 14-ին՝ Համայնքային մշակութային կենտրոնում՝ «Հազարամյակների շունչը» խորագրով միջոցառումների շարքով: Ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանրության, խմբերի, որոշ դեպքերում առանձին անձանց կողմից որպես իրենց մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթների, ավանդույթների, ծեսերի, պատկերացումների ու արտահայտման ձևերի, գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև դրանց առնչվող գործիքների, առարկաների, ստեղծագործությունների և մշակութային տարածքների ամբողջությունն է։ 2006 թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան և դրա կիրարկման շրջանակում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և հանրահռչակման ուղղությամբ բազմաբնույթ տեղական և միջազգային ծրագրեր են իրականացվում։ 2009 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքը:

Խումբ` Культура

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: