0
Այս տարվա մարտի 9-ին լրացավ ուկրաինական նոր գրականության հիմնադիր, ուկրաինական ժողովրդի ազգային խորհրդանիշ Տարաս Շևչենկոյի ծննդյան 210-ամյակը: Սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը, ««Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը՝ համագործակցելով Սևանի համայնքապետարանի հետ, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում կազմակերպել էին ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ, ժողովրդագետ Տարաս Շևչենկոյի ծննդյան 210-ամյակին նվիրված տոնական համերգ՝ «Դնեպրո» երգչախմբի կատարմամբ, որին ներկա էին Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը, դեսպանատան աշխատակիցներ, ««Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ նախագահ Աննա Հարությունյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի պատասխանատու Նարինե Գուլյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը, կրթության մշակույթի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Նարինե Հարությունյանը և սևանցի հանդիսատեսը: