» » Սևանում տեղի ունեցավ ուկրաինցի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի ծննդյան 210-ամյակին նվիրված համերգ

 
 
 

Սևանում տեղի ունեցավ ուկրաինցի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի ծննդյան 210-ամյակին նվիրված համերգ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 30-09-2024, 13:42, դիտել են` 21

0 Այս տարվա մարտի 9-ին լրացավ ուկրաինական նոր գրականության հիմնադիր, ուկրաինական ժողովրդի ազգային խորհրդանիշ Տարաս Շևչենկոյի ծննդյան 210-ամյակը: Սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը, ««Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը՝ համագործակցելով  Սևանի համայնքապետարանի հետ, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում կազմակերպել էին ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ, ժողովրդագետ Տարաս Շևչենկոյի ծննդյան 210-ամյակին նվիրված տոնական համերգ՝ «Դնեպրո» երգչախմբի կատարմամբ, որին ներկա էին Հայաստանում  Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը, դեսպանատան աշխատակիցներ, ««Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ նախագահ Աննա Հարությունյանը,  ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի պատասխանատու Նարինե Գուլյանը,  Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը, կրթության  մշակույթի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Նարինե Հարությունյանը և սևանցի հանդիսատեսը: Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչն ընդգծեց ուկրաինացի և հայ ժողովուրդների միջև առանձնահատուկ հարաբերությունները, որոնք հարուստ մշակութային և պատմական ժառանգություն ունեն և կիսում են նմանատիպ արժեքներ: Վալերի Լոբաչ - Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար.- «Ես վստահ եմ, որ հայ-ուկրաինական հարաբերություններն ունեն մեծ ապագա, որը պայմանավորված է մեր ժողովուրդների և պետությունների միջև եղբայրական հարաբերությամբ, իսկ մենք, մեր կողմից, պետք է անհրաժեշտ ամեն ինչ անենք, որպեսզի մեր հարաբերությունները էլ ավելի ամրապնդվեն: Այս տարի Հայաստանը և Ուկրաինան տոնեցին անկախության 33 տարեդարձը: Մեր երկու ժողովուրդներն էլ իրենց անկախությունը նվաճել են պայքարի ու մաքառումների գնով: Այսօր ես ուրախ եմ գտնվել գեղեցիկ քաղաք Սևանում, ուրախ եմ, որ այսօր ուկրաինական մշակույթը կներկայանա սևանցի հանդիսատեսին»:- Վալերի Լոբաչ - Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար: Ինչպես նշում է ««Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ  նախագահ Աննա Հարությունյանը, ուկրաինական համայնքի ներքո գործում են  «Դնեպր»,  «Վերբիչենկա»   «Կոլոկոլչիկ» արվեստի խմբերը: Հայաստանում  հրատարակվում է ուկրաինական համայնքի մասին պատմող «Դնեպր-Սլավուտիչ» ամսագիրը: «Դնեպրոն» համերգներով հաճախ է հանդես գալիս Հայաստանի տարբեր մարզերում: ««Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի» ներքո ստեղծվել են տարածաշրջանային մասնաճյուղեր Հայաստանի մի քանի քաղաքաներում: 19-րդ դարի հանճարեղ արվեստագետ, նկարիչ, ժողովրդագետ, բանաստեղծ և աննկուն հեղափոխական Տարաս Գրիգորևիչ Շեվչենկոյի կյանքը և գրական գործունեությունը անխզելիորեն կապված են ուկրաինական ժողովրդի ազատագրական շարժման ու պայքարի հետ: Բազմաթիվ պոեմներում ու բանաստեղծություններում Շեվչենկոն արտահայտել է ճորտ գյուղացիության ձըգտումներն ու տրամադրությունները, նրա ըմբոստ, ազատասեր ոգին: Շեվչենկոյի պոեզիան, որպես իսկական ժողովրդական պոեզիա, իրավամբ բարձր են գնահատվել հայտնի գրողների և մտավորականների կողմից, որոնք մեծ բանաստեղծին համարել են իրենց զինակիցն ու մարտական ընկերը: Շեվչենկոն ապրել է ընդամենը 47 տարի, 24 տարի եղել է ճորտ, 10 տարի անց է կացրել աքսորում, իսկ մնացած 13 տարին՝ ժանդարմների հսկողության տակ: Տարաս Շևչենկոյի երկերը  թարգմանվել են տարբեր լեզուներով: Հայ ժողովրդի մտավոր կյանքի մեջ  հաստատապես մտած ուկրաինական գրողներից առաջին տեղը  պատկանում է Տարաս Շևչեկոյին:

Խումբ` Культура

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: