0
Սեպտեմբերի 21-ին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում մեկնարկեց Հայաստանի Պաուերլիֆտինգի բաց առաջնությունը՝ նվիրված Անկախության օրվան, որին մասնակցում էին 22 թիմեր, շուրջ 250 մարզիկներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Բուլղարիայից: Տեղի ունեցավ մրցաշարի բացման հանդիսավոր միջոցառումը «Ուժեղ բանակ, ապահով սահման: Այսօրվա մարզիկը վաղվա զինվորն է» խորագրով: