0
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը մայիսի 30-ին ընդունեց Սևանի Ն.Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սաներ ծանրամարտիկ Հովհաննես Հովաննիսյանին և բռնցքամարտիկ Կարինե Դալլաքյանին, իրենց մարզիչներ Գառնիկ Աբրահամյանին, Հովհաննես Վարդանյանին և Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանին: Լիմայում կայացած Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային 17-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը երկամարտի արդյունքում դարձել է արծաթե մեդալակիր՝ դառնալով փոխչեմպիոն, իսկ 13-ամյա բռնցքամարտիկ Կարինե Դալլաքյանը մայիսի 11-ից 17-ը Երևանում կայացած ՀՀ 2024թ-ի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում, 46 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը՝ ճանաչվելով 2024թ-ի հաղթող: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուարդյանը շնորհավորեց մարզիկներին, իրենց մարզիչներին, Սևանի մարզադպրոցի տնօրենին մաղթելով հաղթական նոր մրցելույթներ և մեդալառատ արդյունքներ: